Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի եկեղեցու դեմ պայքարում
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները երեկ էլ Թալինի Սուրբ Աստվածածնի եկեղեցում են մասնակցել պատարագին, այս անգամ կաթողիկոսի դեմ ընդվզած մեկ այլ հոգևորականի՝ Տեր Թադե Թախմազյանի մատուցմամբ։ Ավելի վաղ Փաշինյանը երկու պատարագի մասնակցել էր Հովհաննավանքում՝ կարգալույծ արված Արամ քահանա Ասատրյանի մատուցած պատարագներին։ Այժմ էլ անցել է Թալինի եկեղեցուն։ Այդուհանդերձ, երրորդ պատարագն էլ չափազանց սակավամարդ է եղել։ Բայց դա չի խանգարել Փաշինյանին հայտարարելու, որ արդեն նոյեմբերի 16-ին կմասնակցի Վայոց Ձորի Խաչի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագին՝ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանի ձեռամբ։
Ըստ էության՝ Փաշինյանին հաջողվել է իր կողմը գրավել ընդամենը չորս հոգևորականների, որոնցից երկուսին Հայ առաքելական եկեղեցին արդեն կարգալույծ է հռչակել։ Փաշինյանը հստակ գիտակցում է, որ այլևս հետքայլի հնարավորություն չկա և շարունակելու է իր այս գործողությունները՝ անկախ նրանից, որ Գերագույն հոգևոր խորհուրդը ամբողջ կազմով աջակցություն էր հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին։ Թե ինչ ռազմավարություն ունի մշակած Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցու դեմ՝ չի հաղորդում։
Թեպետ նա հայտարարել էր, որ Վաղարշապատում մեծ հանրահավաք է գումարելու, որտեղ քննարկելու են միայն հոգևոր հարցեր, իսկ դրանից հետո էլ տեղի է ունենալու նաև գրոհը Վեհարանի վրա, բայց այսօր արդեն նոյեմբերի 10-ն է, իսկ Վաղարշապատում կայանալիք ընտրություններին մնացել է ընդամենը վեց օր։ Եվ դեռևս հայտնի չէ՝ արդյոք Փաշինյանը կհասցնի՞ մինչև ընտրությունների օրն իրականացնել իր մտահղացումը։ Թեպետ չի բացառվում, որ վարչական ռեսուրսի չարաշահմամբ հաջողվի բավականին մեծ բազմություն հավաքել, բայց և փաստն այն է, որ այս պահի դրությամբ Փաշինյանի ջանքերը ձախողվում են։
Նարե Մխիթարյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ