Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Նոր տարածաշրջանային արկածախնդրություն՝ ԱՄՆ քավորությամբ

Արևմուտքը շարունակում է տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու քաղաքականությունը և, կրկին, ոչ թե իր ուժերով, այլ հետխորհրդային տարածքի երկրներին օգտագործելով։ Հայաստանին ու Ադրբեջանին վաշինգտոնյան հռչակագիր պարտադրելով՝ Դոնալդ Թրամփն օրերս Սպիտակ տանն ընդունել է Կենտրոնական Ասիայի հինգ երկրների ղեկավարների՝ Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի առաջնորդների հետ։ Հանդիպումը նպատակ ունի ընդլայնել ԱՄՆ ազդեցությունը ռեսուրսներով հարուստ այս տարածաշրջանում, որը երկար ժամանակ եղել է Ռուսաստանի ազդեցության գոտի, իսկ վերջերս էլ գրավում է նաև Չինաստանի ուշադրությունը։

Դոնալդ Թրամփը նշել է, որ Կենտրոնական Ասիան «չափազանց հարուստ տարածաշրջան» է, և ԱՄՆ-ն ցանկանում է ամրապնդել գործընկերությունն այս երկրների հետ։ Իսկ գլխավոր առաջնահերթությունը կարևորագույն հանքանյութերն են․ ԱՄՆ-ն ցանկանում է ընդլայնել և ապահովել իր մատակարարման շղթաները։

Բնականաբար, Թրամփը չի շրջանցել իր անունով կոչված ճանապարհը․ ասել է, թե այդ ճանապարհը կխթանի առևտուրը և հույս է հայտնել, որ Կենտրոնական Ասիայի երկրները ևս կկարողանան տնտեսական օգուտներ քաղել այս ճանապարհից։ «Այդ պատմական համաձայնագիրը ներառում է նոր «Թրամփի ուղու» կառուցումը։ Այն իսկապես հրաշալի նախագիծ է, նրանք դա իմ անունով են կոչել, գնահատում եմ դա, դա իրականում մեծ գործ է»,– ընդգծել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ-ը չի էլ թաքցնում, որ նպատակը հեռվից հեռու տարածաշրջանի կոմունիկացիաների վերահսկողությունն է՝ այդկերպ կապելով թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի ու Չինաստանի ձեռքերը։ Նախկինում Հայաստանը, Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի երկրները չէին էլ մտածի նման հարված հասցնել ՌԴ շահերին, իսկ այժմ՝ օգտվելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, Մոսկվայի խիստ զբաղվածությունից ու որոշակի թուլացումից՝ գործուն ջանքեր են գործադրում ռուսական ազդեցությունը զրոյի հասցնելու համար։ Ամեն դեպքում սա արկածախնդիր մոտեցում է և կարող է հաջողել, եթե ՌԴ-ն պարտություն կրի ուկրաինական ճակատում։ Իհարկե, Վաշինգտոնը ոչինչ չի կորցնում, բայց հաջողելու դեպքում շահում է ամեն ինչ։ Իսկ նախկին խորհրդային պետությունները կարող են չհաջողել, և հետևանքներն էլ ողբերգական են լինելու։

Վիկա Բաղինյան