Թող գնան իրենց թուրքական իղձն ու երազանքը կատարեն, բայց ոչ մեր երկրում․ Խաչիկ Մանուկյան
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը այցելել է Եռաբլուր՝ որպես հարգանքի տուրք Արցախյան հերոսներին: Նկատելի է, որ այցը ոչ միայն հարգանքի տուրք էր, այլև քաղաքական ու խորհրդանշական ուղերձ ընդդեմ գործող իշխանության:
« Ծնողներից որեւէ մեկը չի կարող հանդուրժել, որ այս անկարողն իրենց հերոս զավակներին ղեկավարելով՝ տարավ ու հասցրեց այս օրվան։ Նրանք իսկապես լուրջ գործողություններ էին կատարել, բայց հաղթություն կրողը չէին սրանք, սրանք պարտություն կրողներն են, Ցռան Վերգոյի շառավիղն են»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Խաչիկ Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականից հետո այլևս նոյեմբերի 9-ին չի այցելում Եռաբլուր։
Նա նաև անդրադարձավ իշխանության հայտարարություններին, թե ընտրություններում 50+ տոկոս ձայն են հավաքելու։ «Ուրեմն ստացվում է, որ Ալիեւը ճիշտ գնահատական էր տվել, որ Հայաստանի հասարակությունը հիվանդ է։ Եթե նա վերարտադրվում է, ուրեմն պետություն ունենալու իրավունք չունենք, մենք ազգ կոչվելու իրավունք չունենք։ Եթե մենք համակերպվում ենք նրանց հետ, ովքեր ծաղրում են մեր ինքնությունը, մեր արժեքները․․․ Կառավարության անդամները հայտարարում են, որ ազգային իղձ ու երազանք չունեն, դրանք եկել են այստեղ, ի՞նչ անեն, թող գնան իրենց թուրքական իղձն ու երազանքը կատարեն, բայց ոչ մեր երկրում, թեպետ դա կատարում են։ Բայց ես զարմանում եմ մեր ժողովրդի վրա, ես զարմանում եմ, որ այսքան տեւական անհաջողությունները, արյունոտ էջերը տեսնելուց հետո դեռ շարունակում է հավատալ սրանց ստին, կեղծիքին»,- ասաց նա։
Եռաբլուր այցելությունը այս պարագայում ծառայում է ոչ միայն հարգանքի, այլև խորհրդանշական ուղերձի՝ հիշեցնելու, որ մեր հերոսների թափած արյունն ու հայրենիքին նվիրվածությունը պետք է մնան պետության և հանրության գերագույն առաջնահերթություն։
Սոնա Խաչիկյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ