Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Հասարակություն

Dalan Technopark-ը թողարկում է իր առաջին պարտատոմսերը․ տեղաբաշխողը՝ Cube Invest-ն է

Հայաստանի առաջին տեխնոլոգիական և բիզնես կենտրոնը՝ Dalan Technopark-ը, հայտարարում է իր առաջին պարտատոմսերի թողարկման մասին։ Տեղաբաշխողն է Cube Invest ներդրումային ընկերությունը։ Պարտատոմսերի թողարկումը նախագծի կայունության և վստահության կարևոր ցուցիչ է․ այն ընդգծում է Dalan Technopark-ի ազգային և տարածաշրջանային նշանակությունը՝ թե՛ բիզնես, թե՛ ներդրումային տեսանկյունից։ Տեղի ունեցած պաշտոնական ասուլիսի ընթացքում կողմերը ներկայացրել են Հայաստանի ներդրումային շուկայի այս նշանակալի իրադարձության մանրամասները։

Dalan Technopark նախագծի ընդհանուր ներդրումները հասնում են մոտ 160 միլիոն ԱՄՆ դոլարի։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունվարին։ Հիմնակմախքի շուրջ 80 տոկոսն արդեն պատրաստ է, երկու հիմնական մասնաշենքերը միացված են, և ընթացքի մեջ են միասնական հարկերի շինարարական աշխատանքները։ Նախագծի ավարտը նախատեսվում է 2026 թվականի վերջին։

«Մեր նպատակն է համախմբել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին մեկ հարկի տակ՝ առաջարկելով լավագույն աշխատանքային պայմաններ, ինչպես նաև տարածաշրջանում ձևավորել միջազգային ստանդարտներին համապատասխան բիզնես պարկ՝ համաշխարհային խոշոր ընկերությունների ներգրավման համար։ Dalan Technopark-ը լինելու է միջավայր, որտեղ աշխատանքը, համագործակցությունը և նորարարությունը կձևավորեն Հայաստանի տնտեսական ապագան», — նշել է Dalan Technopark ընկերության բաժնետեր Արտակ Անդրեասյանը։

Նախագիծը կառուցվում է միջազգային LEED և BOMA ստանդարտներին համապատասխան՝ ապահովելով էներգաարդյունավետություն, շրջակա միջավայրի պահպանություն և  խելացի կառավարման համակարգերի կիրառություն։ Dalan Technopark-ը ներառում է ավելի քան 154,000 քմ կառուցապատման մակերես, նախատեսված է շուրջ 3,000 աշխատատեղի համար և ունենալու է 22 հարկ, որոնք համալրված կլինեն գիտահետազոտական կենտրոնով, ցուցասրահներով, համաժողովների և միջոցառումների սրահներով, ֆուդ կորտերով, հյուրանոցային և սպորտային ենթակառուցվածքներով։

«Dalan Technopark-ը բացառիկ նախագիծ է իր մասշտաբով և տեսակով՝ կարևոր հնարավորություն Հայաստանի տնտեսության համար։ Մենք հպարտ ենք, որ հենց Cube Invest ընկերությունն է ընտրվել որպես տեղաբաշխող՝ հնարավորություն ստանալով ներդրումային գործիքակազմի միջոցով նպաստել երկրի տեխնոլոգիական և շինարարական առաջընթացին։ Այս նախաձեռնությունը վստահելի և երկարաժամկետ ներդրումային հարթակ է՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային ներդրողների համար», - ասել է Cube Invest ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը։

«Դալան Թեքնոլոջիս» ՍՊԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է 2025 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2026 թվականի փետրվարի 10-ը՝ դրամային և դոլարային տարբերակներով։ Դրամային պարտատոմսերը թողարկվում են 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով՝ 25,000 ընդհանուր ծավալով և 13.50% արժեկտրոնային տոկոսադրույքով։ Պաշտոնական ազդագիրը հասանելի է Cube Invest-ի կայքում։

Պարտատոմսերի թողարկումը հնարավորություն է տալիս ներդրողներին ապահովել կանխատեսելի և կայուն եկամուտ՝ միաժամանակ դառնալով երկրի տեխնոլոգիական ապագայի զարգացման մասնակից։

Նախագծի մասին. Dalan Technopark-ը  Հայաստանի նորագույն պատմության մեջ միջազգային ստանդարտներով սերտիֆիկացված եզակի նախագիծ է։ Այն կոչված է դառնալ տարածաշրջանի կարևորագույն տեխնոլոգիական հանգույցը՝ միավորելով ստարտափներին, հետազոտական կենտրոններին և գլոբալ ընկերություններին՝ ստեղծագործական համագործակցության և ինովացիոն զարգացման մեկ հարթակում։

Տեղաբաշխողի մասին. Cube Invest-ը Հայաստանի առաջատար ներդրումային ընկերություններից մեկն է, որը մասնագիտացած է կապիտալի շուկաների, ներդրումային պորտֆելների և պարտատոմսերի տեղաբաշխման ոլորտում։ Ընկերությունը նպատակ ունի ապահովել թափանցիկ և վերահսկվող ներդրումային միջավայր՝ առաջարկելով մասնագիտական խորհրդատվություն և վստահելի լուծումներ ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ անհատ ներդրողների համար։