Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Իշխանական քարոզչությունը ձախողվում է, վկայում են հարցումները

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի անցկացրած վերջին հարցումները վկայում են, որ տարբեր ուղղություններով գործող իշխանությունների քարոզչական արշավը թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայ առաքելական եկեղեցու դեմ ձախողվում է, իսկ ՀՀ քաղաքացիները շատ ավելի լավ են պատկերացնում իրավիճակը, քան փորձում է ներկայացնել իշխանական քարոզչամեքենան։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը երեկ ներկայացրել է հարցման արդյունքները, ըստ որոնց՝ վերջին մի քանի ամսվա տվյալներով Հայաստանում աճել է վստահությունը Ռուսաստանի Դաշնության՝ որպես ՀՀ դաշնակցային գործընկերոջ հանդեպ։

«Այս պահին շուրջ 37,8 տոկոսը նշել է, որ կցանկանա, որ ռազմադաշնակցային հարաբերություններ լինեն Ռուսաստանի հետ։ Նախորդ հարցումների համեմատությամբ աճ կա նաև ԱՄՆ-ի հետ գործակցության վստահության առումով։ Եթե նախորդ հետազոտության մեջ շուրջ 13 տոկոսն էր ասում, որ ԱՄՆ-ի հետ պետք է ռազմադաշնակցային հարաբերություններ ձևավորել, այս հետազոտությամբ՝ շուրջ 18,3 տոկոսը», - մանրամասնել է նա։ Արմեն Խաչիկյանի խոսքով՝ զգալիորեն անկում է ապրել ԵՄ-ի հետ ռազմադաշնակցային հարաբերությունների վստահությունը։

«Մեր նախորդ՝ հուլիսին կատարված հետազոտության տվյալներով՝ 22 տոկոսն էր կարծում, որ ԵՄ-ի հետ պետք է ռազմադաշնակցային հարաբերություն ունենալ, իսկ այս հետազոտության տվյալով 16 տոկոսն է հավատում ԵՄ-ին», - ավելացրել է Խաչիկյանը։

Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքների ֆոնին էլ չի նվազել եկեղեցու վարկանիշը։ Ըստ Խաչիկյանի՝ հետազոտությունում տվյալները բաշխվել են ըստ տարբեր սերունդների։ «Մինչև 11-28 տարեկանների սերունդը կոչվում է Z, պատկերացրեք, որ Z սերնդից ընդամենը 3,6 տոկոսն է, որ դժգոհ է եկեղեցուց, իսկ մնացածը գոհ են։ Փաստացի եկեղեցուց գոհունակությունը բավականին բարձր է, ինչպես սովորաբար լինում է՝ մինչև 70 տոկոս», - ասել է նա։

Հարցվածներին հարցրել են՝ կմիանա՞ն եկեղեցու կողմից համախմբման կոչին, և շուրջ 45 տոկոսը «այո» է պատասխանել։ «Իսկ Z սերնդի շուրջ 68 տոկոսն է ասել, որ կմիանա, եթե եկեղեցին համազգային համախմբման կոչ անի»։

Սոնա Խաչիկյան