Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Թրամփի որդու այցի չեղարկումը նախազգուշացում էր Փաշինյանին

Օրեր առաջ տեղեկություններ էին տարածվել, որ նոյեմբերի 12-ին ԱՄՆ նախագահի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, այցելելու է Հայաստան։ «Փաստը» հայտնել էր, թե այցի ընթացքում ԱՄՆ նախագահի որդին պետք է մասնակցեր նաև այսպես կոչված աղոթքի նախաճաշին, որը նախաձեռնել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը և որի ընթացքում էլ նախատեսված էր Թրամփ կրտսերի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։ Սակայն նախօրեին հայտնի դարձավ, որ չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփի որդու այցը Հայաստան։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնին Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի տված հարցազրույցից հետո Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել։

Դոնալդ Թրամփ կրտսերը իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատում ստանալուց հետո որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից։ Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանության արշավանքը սկսելու պահից փորձագետները զգուշացնում էին, որ այդ «խաղը» ծանր հետևանքներ է ունենալու հենց ՀՀ իշխանությունների համար։ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտնի է քրիստոնեական արժեքների նկատմամբ իր առանձնահատուկ հավատարմությամբ, և բնական է՝ ՀԱԵ-ի դեմ պատժիչ գործողությունները չէին կարող աննկատ մնալ Վաշինգտոնում։

Ընդ որում, Թրամփի որդու այցի չեղարկումը միայն ծաղիկներն են։ Չի բացառվում, որ ամերիկյան կողմը ավելի կոշտ միջոցների դիմի, եթե փաշինյանական իշխանությունները շարունակեն ինքնամոռաց հարվածել եկեղեցուն։ Կհասկանա՞ այս պարզ նախազգուշացումը Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ՝ պարզ կդառնա առաջիկայում։

Մարիամ Գալստյան