Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Վաղարշապատը որոշելու է՝ կմնա՞ Եկեղեցին հարվածի տակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս կիրակի՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Իշխանական կուսակցության համար այս ընտրություններն առանձնահատուկ նշանակություն ունեն՝ միանգամայն հասկանալի պատճառով. համայնքի տարածքում գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմ սանձազերծելով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն սկսեց արագորեն կորցնել ժողովրդի աջակցության վերջին մնացորդները։ ՔՊ-ի վարկանիշն այնքան է անկում ապրել, որ դրա մասին սկսել են խոսել անգամ քաղաքականությունից հեռու մարդիկ։ Փաշինյանի թիմին շտապ անհրաժեշտ դարձավ ստեղծել հասարակական աջակցության պատրանք՝ Եկեղեցու դեմ հալածանքների հարցում, և ՔՊ-ի հաղթանակը Էջմիածնում և նրա շրջակայքում թույլ կտար այդ պատրանքը ձևավորել։

Ավելին, եթե համայնքում ձևավորվի պրոփաշինյանական, այսինքն՝ հակաեկեղեցական համայնքային իշխանություն, դա հնարավորություն կտա Փաշինյանին ուժեղացնել ճնշումը Եկեղեցու վրա և նույնիսկ իրականացնել նրա բռնի զավթումը, մինչդեռ եթե ցանկացած այլ քաղաքական ուժի ներկայացուցիչներ գլխավորեն համայնքը, կձգտեն իշխանական կամայականություններից պաշտպանել Մայր Աթոռը։ Այսպիսով, ակնհայտ է, որ իշխանական կուսակցությունը լուրջ պայքարի մեջ է մտել Վաղարշապատի համար։ «Քաղաքացիական պայմանագիրը» չի խորշում նաև ապօրինի նախընտրական մեթոդներից։ Այսպես, ՔՊ-ի օգտին ընտրողների ձայների գնման մեջ մեղադրվում է Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Ամբարձումյանը, սակայն նա ազատ է արձակվել՝ ստորագրելով չհեռանալու մասին պարտավորագիր և ենթարկվելով տնային կալանքի։ Իշխանությունը «յուրայիններին» չի նեղացնում։

Մենք առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ-ի ներկայացուցիչները փորձում են համոզել Փաշինյանին, որ նախընտրական շրջանում չայցելի Էջմիածին, որպեսզի Վաղարշապատի իշխանամետ թեկնածուները կարողանան ստեղծել վարչապետից անկախ լինելու պատրանք։ Այնուամենայնիվ, ինչպես երևում է, ոչինչ չի օգնի իշխանական կուսակցությանը՝ հաղթել Վաղարշապատում, եթե, իհարկե, չստացվի այնպես, որ համայնքի բնակիչները ընտրություններին նորմալ մասնակցություն չապահովեն։ Այո, ՔՊ-ի տրամադրության տակ կան որոշակի թվով անձինք, որոնք կքվեարկեն այնպես, ինչպես անհրաժեշտ է Փաշինյանին՝ Եկեղեցու դեմ հալածանքներն ուժեղացնելու համար։ Բայց նրանց թիվը սահմանափակ է, և եթե համայնքի բնակիչները հասկանան, թե որքան բան է այժմ կախված իրենցից և կիրակի օրը գնան ընտրությունների, ՔՊ-ի թեկնածուները շանս չեն ունենա։

Վաղարշապատի բնակիչներին դիմել է նաև քաղաքագետ Արթուր Խաչիկյանը. «Սիրելի վաղարշապատցիներ, ընտրեք ում ուզում եք, ակտիվորեն մասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը տվեք ձեր ընտրյալ թեկնածուին։ Միայն մի խնդրանք. եթե դուք ձեր ձայնը տաք այս խմբին, որը կանգնած է թեկնածուներից մեկի հետևում, դա նշանակում է, որ շարունակվելու է հարձակումը մեր Եկեղեցու վրա, էլ ավելի լկտի ձևով կազմաքանդվելու է մեր Եկեղեցին, մեր հայրենիքը, որը արդեն կամաց-կամաց մեր ձեռքից գնում է։ Սա մի հնարավորություն է, մի շանս է ձեզ համար՝ փրկել և՛ Վաղարշապատը, և՛ ամբողջ Հայաստանը։ Եվ լավ հիշե՛ք, թե ինչ խոստումներ էին տվել մեզ 2018 թվականին, և այդ խոստումներն ինչ դարձան»։

Այն, ինչ տեղի կունենա կիրակի օրը, իսկապես կարևոր է և մեծապես որոշիչ Հայ առաքելական եկեղեցու ճակատագրի համար։ Եթե համայնքի ավագանիում մեծամասնությունը լինի ընդդիմության ձեռքում, անկախ այն բանից, թե որ կուսակցությունից են այդ մարդիկ, նրանք կապահովեն Եկեղեցու պաշտպանությունը։

Այդ օրը Վաղարշապատի բնակիչների վրա մեծ պատասխանատվություն է դրված։ Բարեբախտաբար, նրանք դա արդեն լավ հասկանում են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում