Վաղարշապատի վճռորոշ ընտրությունը. պայքար վստահության և վարչական ճնշումների միջավայրում
Վաղարշապատի՝ Էջմիածնի տեղական ինքնակառավարման ընտրությունները դարձել են Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենացայտուն իրադարձություններից մեկը։ Իշխանությունը ամբողջ վարչական մեքենայով կենտրոնացել է այստեղ՝ փորձելով ցուցադրել, թե իբր համայնքը շարունակում է աջակցել Փաշինյանի քաղաքական կուրսին։ Սակայն իրականությունը այլ է․ Վաղարշապատում արդեն իսկ արձանագրվել են վարչական և ուժային լծակների կիրառում, անհամաչափ ճնշումներ ընդդիմադիր գործիչների վրա, ինչպես նաև ընտրակաշառքի ձևավորված մեխանիզմ՝ իշխող թեկնածու Արգիշտի Մեխակյանի շուրջ։
Այս մասին «ՓԱՍՏ»-ին պատմել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը՝ ընդգծելով, որ այս անգամ ընդդիմության հաղթանակի շանսերը տեսանելի են.
«Վաղարշապատցիների հետ մեր հանդիպումները, հազարավոր քաղաքացիների հետ շփումները ցույց են տալիս, որ մարդիկ հոգնել են ստից ու կեղծիքից։ Նրանք ցանկանում են փոփոխություններ և պատրաստ են իրենց քվեով ամրապնդել կամքը, որ համայնքն ունենա ոչ ՔՊ-ական ղեկավար։ Սա նշանակում է, որ ընդդիմությունն ունի իրական շանս՝ ձևավորելու Վաղարշապատի նոր քաղաքային իշխանություն»։
Անդրադառնալով Գյումրու ընտրությունների փորձին՝ Գալստյանը նշեց, որ իշխանությունը, հասկանալով նախորդ ձախողումների պատճառները, այս անգամ փորձում է Մեխակյանին հնարավորինս քիչ կապել ՔՊ-ի հետ՝ առաջ մղելով նրա հերոս հոր՝ Մեխակ Մեխակյանի կերպարը։ Սակայն ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ սա չի փոխում գլխավոր խնդիրը․
«Եթե ընդդիմությունը ընտրություններից հետո ճիշտ բաշխի ձայները և նստի անկեղծ բանակցությունների սեղանի շուրջ, ապա հնարավոր է առաջադրել անխոցելի թեկնածու, որն առանց ստվերի կընդունվի վաղարշապատցիների կողմից»։
Գալստյանի խոսքով՝ քարոզարշավը, չնայած ուժային և վարչական ճնշումներին, ընթանում է ակտիվ և ոգևորող.
«Հազարավոր մարդկանց հետ մեր հանդիպումները հույս ու հավատ են ներշնչում, որ նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Վաղարշապատն ունենալու է հաղթական ընթացք»։
Նա առանձնահատուկ ընդգծեց իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի զանգվածային և աննախադեպ կիրառումը.
«Ակնհայտ է, որ վերջին ամիսներին հարյուրավոր միլիոն դրամներ են ուղղվել Վաղարշապատում փողոցների բարեկարգման և այլ աշխատանքների իրականացմանը՝ բացառապես ընտրարշավի կոնտեքստում։ Բացի այդ, արձանագրվել են բարեգործության մասին օրենքի կոպիտ խախտումներ, արգելքի անտեսում, պետական ռեսուրսների օգտագործում քարոզչական նպատակներով։ Բայց վստահ եմ՝ մարդիկ այլևս չեն տրվում այս հնարքներին և հստակ որոշում ունեն չքվեարկել իշխանության թեկնածուի օգտին»։
Խոսելով հնարավոր ընտրախախտումների դեմ պայքարի մեխանիզմների մասին՝ Գալստյանը շեշտեց.
«Մենք պատրաստ ենք ամեն կերպ պաշտպանել ժողովրդի քվեն։ Հայաստանում Քաղաքացիական պայմանագիրն այլևս բացարձակ իշխանություն չունի։ Նրանց մենաշնորհը պետք է վերջնականապես խարխլել, և նոյեմբերի 16-ի ընտրությունը կարող է դառնալ այդ գործընթացի կարևոր հանգրվանը»։
Միևնույն ժամանակ, Վաղարշապատի ընտրությունները չեն սահմանափակվում միայն տեղական նշանակությամբ։ Եթե իշխող թեկնածուն հաղթի, դա կարող է խորհրդանշել իշխանության կողմից ռեպրեսիաների նոր փուլ՝ ուղղված ոչ միայն ընդդիմությանը, այլև Հայ Առաքելական Եկեղեցուն։ Իսկ համայնքի իրական սոցիալական և կառավարման խնդիրները կրկին կմնան երկրորդ պլանում՝ անհետևանք և անլուծում։
Վաղարշապատի ընտրությունը, ըստ էության, դարձել է վստահության հանրաքվե՝ իշխանության իշխող մեթոդների և հանրային տրամադրությունների փոփոխվող դինամիկայի մասին։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...