Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Քաղաքացիական պայմանագրի հերթական փլուզումը Վաղարշապատում՝ հասարակության խորացող անվստահության ֆոնին

Վաղարշապատում սպասվող ընտրություններից ընդամենը երկու օր առաջ գործող իշխանությունը կանգնած է հերթական ծանր պարտության շեմին։ Նախնական տեղեկություններն արդեն իսկ վկայում են, որ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արգիշտի Մեխակյանը նույնիսկ չի մոտենում 30 տոկոսի շեմին՝ խորացնելով խուճապը ՔՊ շտաբում։ Այս իրավիճակում իշխող ուժը փորձում է սեղմել վարչական լծակների պտուտակները՝ դպրոցների, մանկապարտեզների, պետական հիմնարկների աշխատակիցների նկատմամբ նոր ճնշումներ կիրառելով։

Սակայն այս աղմկոտ քաոսի հիմքում շատ ավելի խորքային պատճառներ են։ Վաղարշապատի բնակիչների դժգոհությունը կուտակվել է ամիսներով․ բնակարանային և կոմունալ ծառայությունների անկազմակերպ վիճակը, վարչական դաշտում եղած անպատասխանատու վերադասավորումները, տնօրենի ազատման սկանդալային պատմությունը և այն, որ Մեխակյանն անգամ չպաշտպանեց իր օգտին քարոզած պետական աշխատակիցներին, վերջնականապես ամրապնդեցին պատկերը՝ ՔՊ թեկնածուն ոչ միայն անկարող է, այլև վտանգավոր է համայնքի կայունության համար։

Այս անվստահությունը սոսկ անձնական չէ։ Քաղաքացիական պայմանագրի ցանկացած թեկնածու այսօր Վաղարշապատում հիշատակվում է որպես հակահերոս՝ որպես պաշտոնական գործիք, որի նպատակը ոչ թե համայնքի զարգացումն է, այլ իշխող ուժի վերահսկողության ընդլայնումը։ Դրա համար էլ բնակիչների արձագանքը կանխատեսելի է․ բացահայտ մերժում, որը գնալով ավելի համակարգային է դառնում։

ՔՊ շտաբի ներսում խուճապի չափաբաժինը մեծանում է այնքան արագ, որքան նվազում է Արգիշտի Մեխակյանի վարկանիշը։ Արդյունքում իշխանությունն անցել է ավելի կոշտ գործողությունների։ Մարզում շրջանառվում են տեղեկություններ պետական ոլորտի աշխատակիցներին հարկադրաբար ձերբակալելու, աշխատանքից ազատման սպառնալիքների, ինչպես նաև ընտրությունների օրը էլեկտրաէներգիայի անջատումների մասին։ Այս մեթոդները ոչ միայն չեն փրկում իրավիճակը, այլ խորացնում են ժողովրդի զայրույթը՝ ցույց տալով իշխանության իրական դեմքը՝ վախեցած, անկառավարելի և վստահությունը կորցրած։

Բայց կա մեկ հանգամանք, որը դարձավ վերջին կաթիլը։ Տարածվող տեղեկությունը, թե իշխանությունը ընտրություններից հետո նախատեսում է Հայոց Եկեղեցու հոգևոր մայրաքաղաքի կարգավիճակը Էջմիածնից տեղափոխել Հովհաննավանք, Վաղարշապատում ընկալվեց ոչ միայն որպես սրբության դեմ ուղղված քայլ, այլ որպես ազգային ինքնության վրա հարված։ Այն համայնքի բնակիչների միահամուռ որոշման գլխավոր շարժառիթն է դարձել՝ մերժել Քաղաքացիական պայմանագրի թեկնածուին։

Վաղարշապատի ընտրությունները վաղուց դադարել են լինել տեղական նշանակության։ Դրանք վերածվել են վստահության հանրաքվեի՝ ընդդեմ իշխանության քաղաքական վարքագծի, դրա անպատասխանատվության և վտանգավոր նախաձեռնությունների։ Քվեարկության արդյունքները, ըստ ամենայնի, կդառնան հերթական ապացույցը, որ հասարակությունն այլևս չի պատրաստվում հանդուրժել ՔՊ-ի պարտադրած սխեմաները, ճնշումները և ինստիտուցիոնալ ավերումը։

Եթե որևէ համայնք կարող էր դառնալ իշխանության հակաժողովրդական քաղաքականության վերջին կանգառը, ապա դա Վաղարշապատն է։ Իսկ տեղի բնակիչների որոշումն այսօր ցուցադրում է ոչ միայն համայնքի, այլ նաև ամբողջ երկրի քաղաքական տրամադրությունը։