Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Հասարակություն

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը 2 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը Հայաստանին 2 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի։

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 14–ի նիստում հավանություն տվեց «ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրին կից լրացուցիչ թիվ 2 համաձայնագրի նախագծին։

Հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին այս համաձայնագիրը ստորագրվել է 2024 թ. փետրվարի 6–ին և ուժի մեջ մտել օգոստոսի 2–ին։

«Այս ծրագրի իրականացման նպատակն է նպաստել ՀՀ–ում պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանը, մասնավորապես հաշվապահական հաշվառման նոր համակարգի ամբողջական ներդրմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ նոր համակարգը հնարավոր կդարձնի արժանահավատ ֆինանսական հաշվետվությունների կազմումը, որոնցով կգնահատվի ինչպես հանրային հատվածի առանձին կազմակերպությունների, այնպես էլ նախարարությունների և պետության ֆինանսական վիճակը։