Մինչ այս պահը Սամվել Կարապետյանի պաշտպաններից որևէ մեկը չի ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը. Արամ Վարդևանյան
Կից հրապարակում եմ տվյալը, ըստ որի Վճռաբեկ դատարանից փաստացի ելքագրվել է 2025 թվականի նոյեմբերի 13-ին գրություն, որը ստացվել է 2025 թվականի նոյեմբերի 14-ին: Գրության մեջ իբր թվագրված «նոյեմբերի 12» նշված է, որ Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվելու է նոյեմբերի 13-ին: Այսինքն փաստացի 2025 թվականի նոյեմբերի 13-ին ծայրահեղ հրատապություն է սկսել Վճռաբեկ դատարանում: Մինչ այս պահը Սամվել Կարապետյանի պաշտպաններից որևէ մեկը չի ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը, սակայն Քննչական կոմիտեի 53 քննիչներից բաղկացած խմբի ղեկավարը ունեցել է ՎՃռաբեկ դատարանի որոշումը հենց նոյեմբերի 13-ին: Քննիչը ունեցել է որոշումն այնքան վաղ, որ հասցրել է դրան ծանոթանալ, մեջբերումներ կատարել և 2025 թվականի նոյեմբերի 13-ի ժամը 18-27-ին մուտք անել միջնորդությունը, կից փոխանցելով նաև Վճռաբեկ դատարանի որոշումը Հակակոռուպցիոն դատարան: Իրապես ինձ հետաքրքիր է Գլխավոր դատախազության դիրքորոշումն իրադարձությունների նման զարգացման, փաստաթղթերի պատշաճության և այլ հարցերի վերաբերյալ:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...