Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Հասարակություն

Շարունակվում է կամավորների ամենօրյա հոսքը դեպի Հատիս լեռ՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայր․ Իվետա Տոնոյան

Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Սիրելի՛ ընկերներ,
 
Շարունակում եմ այս ձևաչափով պարբերաբար ամփոփել մեր թիմի կողմից իրականացվող նախաձեռնությունները և ընթացիկ աշխատանքները։
 
1․  «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Ուսանողության միջազգային տոնին ընդառաջ հայտարարված մրցույթը շարունակում է մնալ հետաքրքրության կենտրոնում։ Հայաստանի տարբեր համայնքներից և արտասահմանից ստանում ենք հարյուրավոր հայտեր՝ ուշագրավ առաջարկներով ու նախագծերով։ Միաժամանակ ուզում եմ ընդգծել կարևոր մի հանգամանք․ երիտասարդները հաճախ հարցնում են՝ արդյոք մրցույթը լինելո՞ւ է արդար։ Եվ այդ հարցը լիովին բնական է, որովհետև երիտասարդ սերունդը տարիների ընթացքում բազմիցս բախվել է անարդարության տարբեր դրսևորումների։ Գագիկ Ծառուկյանը, հավատարիմ մնալով իր խոսքին, անձամբ է երաշխավորում մրցույթի բաց ու արդար ընթացքը։ Հենց այդ նպատակով ձևավորվում է ծանրակշիռ, պրոֆեսիոնալ և անկախ հանձնաժողով, որի անդամները կուսումնասիրեն բոլոր հայտերը և կընտրեն լավագույն առաջարկները։ Վստահեցնում եմ՝ բոլոր արժեքավոր ու հեռանկարային գաղափարները ներառվելու են «Առաջարկ Հայաստանին» ծրագրում։
 
2․  Կամավորների հոսքը դեպի Հատիս լեռ
Շարունակվում է կամավորների ամենօրյա հոսքը դեպի Հատիս լեռ՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայր։ Տարբեր համայնքներից, ոլորտներից ու տարիքային խմբերից մարդիկ միանում են աշխատանքներին՝ իրենց ներդրումն ունենալու այս կարևոր նախագծում։
 
3․  Մարզային այցելություններ և հանդիպումներ
«Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում իրականացվում են ակտիվ մարզային այցելություններ։ Թիմի անդամները մասնակցում են բազմամարդ հանդիպումների՝ հեռու և մոտիկ համայնքների բնակիչների հետ։ Գրանցվում է սպասվածից ավելի բարձր ակտիվություն։ Այս ծրագիրն իսկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ մարդկանց համախմբում է իր վերկուսակցական գաղափարով։ Մեր թիմակիցները մարզերի բնակիչներին լսում են, գույքագրում խնդիրները, հավաքագրում առաջարկները, որպեսզի դրանք այնուհետև ներկայացվեն «Առաջարկ Հայաստանին» ծրագրին՝ հետագա քննարկման համար։
 
Շնորհակալություն բոլորին ակտիվ մասնակցության, ներգրավվածության և վստահության համար։
 
Շարունակելու ենք աշխատել առավել ակտիվ, հետևողական ու պատասխանատու։