Փաշինյանը խոստովանեց երեք ամիս անց
Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կնքված հռչակագրով որևէ ժամկետ չէր նշվում, բայց նախագահ Դոնալդ Թրամփը Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հայտարարել էր, թե Հայաստանի վարչապետն իրեն խոստացել է, որ միջանցքի զարգացման հայ-ամերիկյան բացառիկ գործընկերությունը կլինի առնվազն 99 տարով։
Ավելի ուշ և Փաշինյանը, և արտգործնախարար Արարատ Միրզոյանը պնդում էին, թե 99 տարվա վերաբերյալ ֆիքսված պայմանավորվածություն չկա։ Երեկ արդեն Երևանում կայացած համաժողովում Փաշինյանը հաստատել է, որ կա ֆիքսված պայմանավորվածություն, 3 ամիս անց նշելով, որ Երևանն ու Վաշինգտոնը քննարկում են «Թրամփի ուղու» կառուցման իրավունքի 2 սցենար՝ 99 և 49 տարի տևողությամբ։
Ըստ Փաշինյանի՝ դիտարկվող ժամկետները ներդրումներ ներգրավելու համար են, բայց թե որ տարբերակը նախընտրելի է հայկական կողմի համար, Փաշինյանն իր ելույթում չի բացահայտել։ «Ներդրողը պետք է ունենա որոշակի երաշխիքներ, որ իր ներդրումները հետ է ստանալու շահույթի որոշակի մարժայով։ Եթե մենք, օրինակ, ասենք, որ 5 տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկը ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդքան ներդրված գումարը հետ ստանալ»,– արդարացել է Փաշինյանը։
Բնականաբար, կարճ ժամանակ հետո հենց ինքն է խոստովանելու կրկին, որ կանգ են առել հենց 99 տարվա պայմանավորվածության վրա։ Իսկ Միացյալ Նահանգներն ավելի պակաս ժամկետով բոլորովին էլ չի համաձայնվելու, և տարածաշրջանում ներգրավելու իր ծրագրերը շատ ավելի երկարաժամկետ են։ Հատկապես որ ռեալ հնարավորություն է ստեղծվել Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և փոխարենը Արևմուտքի ներգրավվածությունը առաջին անգամ Հարավային Կովկասում ապահովելու համար։
Մարիամ Գալստյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...