Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Հասարակություն

Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 437 հազար հատ մանրաձուկ

Սևանա լիճ է բաց թողնվել «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում վերարտադրված Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 437 հազար հատ մանրաձուկ՝ 6.6 գրամ միջին զանգվածով։

Ինչպես NEWS.am-ին հայտում են  ՇՄ նախարարությունից, բացթողնման կարևոր նախաձեռնությունն իրականացվել է Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման և էկոհամակարգային կայունության պահպանման ծրագրերի շրջանակում։

Միջոցառմանը ներկա են գտնվել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՇՄՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, ինչպես նաև «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը։

«Սևանի իշխան» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը միջոցառման ընթացքում ներկայացրել է հիմնադրամի ընթացիկ գործունեությունը, իրականացվող ծրագրերը և առաջիկա նախաձեռնությունները։ Նա առանձին շեշտել է Կողակի վերարտադրության ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև լճի գետային համակարգերում իշխանի բնական ձվադրման գործընթացների կազմակերպման և բարելավման քայլերը։

Սևանի իշխանը ոչ միայն կենսաբանական կարևոր նշանակություն ունեցող տեսակ է, այլև Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության, տարածաշրջանի մշակութային ինքնության և տնտեսական զարգացման առանցքային բաղադրիչը։ Հետևաբար, դրա վերարտադրությանն ու բնական պաշարների համալրմանը միտված ծրագրերը զգալի ներդրում են լճի երկարաժամկետ կայունության ապահովման գործում։