Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Խեղճությունը մեր թշնամին է ու մենք նրան հաղթելու ենք. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Օրեր առաջ բլոգերների մի մեծ խմբի հրավիրել էի Հիսուս Քրիստոսի արձանի շինհրապարակ։ Հաշվի առնելով նրանց մեծ լսարանը, հարյուր հազարավոր, միլիոնավոր դիտումները՝ հատուկ ուղերձով դիմել եմ նրանց. տարածե´ք ձեր մեծ լսարանի շրջանում, որ հայ ժողովրդի այս խեղճացած վիճակը մեզ սազական չէ, սա ժամանակավոր է։
Էս խեղճությունը, որ հիմա կա ժողովրդի մեջ, իրո՛ք մերը չէ։ Անկախ սոցիալական վիճակից, անկախ տարիքից, անկախ աշխարհի որ ծայրում գտնվելուց, հայի մեջ խեղճություն է մտել։

Ես խնդրել եմ բլոգերներին, հիմա խնդրում եմ բոլոր-բոլորին. տարածենք, բացատրեք, համոզեք, մարդկանց դուխ տվեք։ Մենք խեղճ ազգ չենք, մենք շատ լուրջ ազգ ենք՝ շատ մեծ կարողություններով, շատ լուրջ հնարավորություններով։

Վերջին պատերազմում մեր պարտությունը, Արցախի կորուստը մեզ իհարկե շատ կոտրեցին, մենք սկսեցինք չհավատալ մեր ուժերին, բայց մենք պիտի հասկանանք, որ դա ժամանակավոր է։

Հայ ժողովուրդը շատ մեծ դերակատարություն է ունեցել քաղաքակրթության մեջ, համաշխարհային գիտության, գրականության, մշակույթի, սպորտի, բոլոր-բոլոր ոլորտներում։ Աշխարհի ո´ր ծայր գնում ես՝ հայի սարքած շենքեր են՝ թատրոններ, հիվանդանոցներ, եկեղեցիներ, դպրոցներ։ Մենք աշխարհի բազմաթիվ երկրներում ունենք շատ լուրջ հայրենակիցներ, որոնք ունեն մեծ հեղինակություն, մեծ հնարավորություններ, սիրում են Հայաստանը, պատրաստ են մեր երկրի համար ամեն ինչ անելու։ Նրանց առաջ պետք է խնդիրներ դնել, պետք է վերաբերմունքի արժանացնել, կազմակերպել։

Մենք Հայաստանում ունենք փայլուն երիտասարդություն, որը վաղն իր ձեռքն է վերցնելու երկրի ղեկը ու տանելու է մեծ հաջողությունների։ Դրանում ո՛չ մի կասկած չունեմ։

Մենք պետք է մեջքներս ուղղենք, մեր երկիրը ոտքի կանգնեցնենք, ոչ մի բանից չվախենանք։

Խեղճությունը մեր թշնամին է ու մենք նրան հաղթելու ենք։ Բոլոր հարցերը լուծում ունեն։ Հենց աշխարհը տեսավ, որ մենք հաղթահարել ենք խեղճությունը՝ կսկսի հարգել մեզ, մենք կունենանք լավ դաշնակիցներ, լավ բարեկամներ։

Ամեն օր, ամեն հնարավորության դեպքում խնդրում եմ այս միտքը, այս գաղափարը տարածենք. մենք լուրջ կարողություններով ազգ ենք, մենք ուղղելու ենք մեր մեջքը և լուրջ հաջողություններ ենք ունենալու։

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմնական առաքելություններից մեկը խեղճությունը հաղթահարելն է, սեփական ուժերի հանդեպ հայ ժողովրդի վստահությունը վերականգնելն է, մեծ գործեր անելն ու մեծ հաջողություններ ունենալն է։