Խնդիրը՝ հնարավորություն. անվճար կրթական ծրագիր ագրոոլորտի տնտեսվարողների համար
Ակբա բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու IPC խորհրդատվական ընկերությունը համախմբել են գյուղատնտեսական ոլորտի փորձագետներին՝ քննարկելու կլիմայական փոփոխությունների ազդեցությունն ագրոոլորտում ու դրանց հաղթահարման ժամանակակից լուծումները։ Ներկայացվել են նորարարական մոտեցումներ՝ ագրոտնտեսությունների դիմակայունությունն ու արտադրողականությունը բարձրացնելու նպատակով։
Հայաստանի ագրոոլորտում ներգրավված գործարարների, ֆերմերների ու աշխատողների համար կլիմայական փոփոխությունների ռիսկերը հնարավորությունների վերածելու նպատակով Ակբա բանկն իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում, ՎԶԵԲ-ի ու IPC խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ, գործարկել է կլիմայական ռիսկերի կառավարման վերաբերյալ առցանց դասընթաց, որը շուտով կհամալրվի ևս երկու կրթական մոդուլներով։ Ուսուցումն անվճար է և հասանելի է Ակբա բանկի ոչ ֆինանսական ծառայությունների sme.acba.am հարթակում. յուրաքանչյուր անձ հնարավորություն ունի գրանցվել sme.acba.am-ում և ծանոթանալ դասընթացին։
«Բոլոր մարտահրավերները, որոնք կան գյուղատնտեսության առջև, նաև բանկի առջև կանգնած մարտահրավերներ են։ Կլիմայական խնդիրները գլոբալ են, վերաբերում են բոլոր երկրներին։ Շատ կարևոր է, որ այս խնդիրը համարենք հնարավորություն և զարգացնենք ագրոոլորտը օգտվելով նորագույն տեխնոլոգիաներից ու իննովացիոն լուծումներից, որոնք այսօր առկա են»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
«Ակբա բանկի, ՎԶԵԲ-ի ու IPC խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ ներդրված կրթական ծրագիրը հնարավորություն կտա ագրոոլորտում զբաղվող տնտեսվարողներին ավելի ճիշտ գյուղատնտեսություն վարել: Ոլորտում մարտահրավերները շատ են, հիմնականում վերաբերում են գլոբալ տաքացմանը և եղանակային պայմանների փոփոխությանը։ Լինելով իրազեկ, գյուղատնտեսությամբ զբաղվող ցանկացած ֆերմեր կկարողանա ճիշտ դիրքավորում իրականացնել և ճիշտ ուղղությամբ պայքարել կլիմայական խնդիրների դեմ: Ուսուցման առաջին ծրագիրն արդեն տեղադրված է հարթակում, եկող տարվա ընթացքում կունենանք ուսուցման ևս երկու մոդուլ, որոնք կվերաբերեն կայուն գյուղատնտեսությանը։ Եկող տարվա սկզբին մենք կունենանք նաև բիզնես դասընթաց «Կայուն գյուղատնտեսություն» և «Կայուն ֆինանսներ» թեմաներով»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Նորիկ Նազարյանը։
«Ակբա բանկը մշտապես եղել է նորարար՝ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Ընդամենը մի քանի շաբաթից համատեղ կներկայացնենք ևս մեկ նորարարական լուծում, որի մանրամասներն այժմ չեմ կարող բարձրաձայնել, բայց մենք կլինենք առաջինը, որն այս լուծումը հասանելի կդարձնի մարդկանց և բիզնեսների հատուկ խմբին: Եղանակային մարտահրավերները ավելանում են: Մենք պետք է հասկանանք, թե որոնք են առաջադեմ տեխնոլոգիաները և ինչպես կարող ենք այդ լուծումները ներդնել մեր գյուղատնտեսական բիզնեսներում՝ ավելի դիմակայուն դառնալու համար»,- նշել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին։
«Հիմա մեզ մոտ վիճակը երաշտային է, ինչը խնդրահարույց է, բայց հաջորդ 20-30 տարիներին ավելի դժվար է լինելու։ Ագրոէկոլոգիայի հաշվարկները մենք պետք է կատարենք 20-30 տարի առաջ նայելով: Մենք մեծ առավելություն ունենք մեր հարևան երկրներից շատերի համեմատ. ունենք դաշտավայր, նախալեռներ, լեռներ, այսինքն՝ բարձրացող գյուղատնտեսություն։ Այս գոտիականությունը մեզ հնարավորություն է տալիս, ճկունություն, դիմացկունություն։ Արտադրությունը մենք կարող ենք տեղափոխել ավելի բարձր գոտիներ, որտեղ ավելի հով է և ջրի կարիք այդքան չկա։ Մենք այդ հնարավորությունն ունենք, իսկ դա եզակի է։ Մեր լեռները մեզ պաշտպանում են, հնարավորություն են տալիս»,- նշել է IPC խորհրդատվական ընկերության գյուղատնտեսական փորձագետ և զարգացման տնտեսագետ Արմեն Ասատրյանը։
Ակբա բանկը շարունակում է խթանել նորարարական գյուղատնտեսությունը, տեխնոլոգիական լուծումներն ու արժեշղթաների զարգացումը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից