Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Հասարակություն

Իդրամը հեղինակավոր Ant International-ի կողմից պարգևատրվել է «Ավելին, քան վճարումներ» մրցանակով

Հայաստանի առաջատար ֆինտեք ընկերությունը՝ Իդրամը, արժանացել է Ant International-ի կողմից շնորհվող «Ավելին, քան վճարումներ» («Beyond Payment Awards») մրցանակին՝ վճարային ծառայությունների ոլորտում նորարարական լուծումների և տեխնոլոգիական առաջատար մոտեցման համար։

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սինգապուրում, Ant International-ի տարեկան Voyage համաժողովի շրջանակում, որին ներկա էին աշխարհի առաջատար ֆինտեք ընկերությունների ներկայացուցիչներ։ Մրցանակները շնորհվել են այն կազմակերպություններին, որոնք վճարային լուծումները վերածում են ավելի լայն տնտեսական և սոցիալական ազդեցության գործիքի՝ ապահովելով ֆինանսական ներառականություն և հաճախորդակենտրոն փորձառություն։

«Այս մրցանակը կարևոր գնահատական է մեր թիմի աշխատանքին և այն տեսլականին, որով առաջնորդվում ենք։ Իդրամը մշտապես ձգտում է դուրս գալ ավանդական վճարային սահմաններից՝ առաջարկելով լուծումներ, որոնք նպաստում են հասարակության թվային զարգացմանը և հարմարավետ ֆինանսական փորձի ձևավորմանը Հայաստանում և արդեն նաև Հայաստանի սահմաններից դուրս։ 2025 թվականի հուլիսին Իդրամը և համաշխարհային գիգանտ Alipay-ը հայտարարեցին համագործակցության մասին, որի արդյունքում Alipay-ի 1,7 մլրդ օգտատերերը հնարավորություն ստացան վճարումներ կատարել Հայաստանում ավելի քան 25.000 վաճառակետերում՝ իրենց իսկ հավելվածով սկանավորելով Իդրամ QR-ը», — նշել է ID Group-ի բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանը և հավելել, որ Իդրամը սրանով չի սահմանափակվելու և շատ կարճ ժամանակ անց կհայտարարի այլ ձեռքբերումների մասին։ 

Հիշեցնենք, որ Իդրամը Հայաստանում առաջին ընկերությունն է, որը մասշտաբային և ամբողջական կերպով ներդրել է անհպում QR-վճարումների համակարգը դեռևս 2016 թվականին, իսկ այսօր արդեն Իդրամի միջազգային համագործակցությունների շնորհիվ Idram QR-ով հնարավորություն ունի վճարում կատարել աշխարհում 1,8 մլրդ օգտատեր։  

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ