Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին. Վահե Հովհաննիսյան

 Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Հայաստանում նոր սոլիդ իշխանության ձևավորումը միակ ճանապարհն է հայրենիք ունենալու։ Բայց սիրողական պատկերացումներով չի հաջողվելու դա անել։ Լայն հասարակությանը, ներառյալ՝ պետական համակարգին, «քաղաքականությամբ չզբաղվողներին», սա տեղ հասցնել չի հաջողվելու։ Այո, սոցիոլոգիան ասում է, որ այս իշխանությունը վերջացած է, բայց որպեսզի դա դառնա իրականություն, պետք են լուրջ քայլեր։
 
Առաջին հերթին պետք է.
 
1.    Տեղ հասցնել լայն հասարակությանը, թե ինչի մասին են 2026-ի ընտրությունները
2.    Ճշգրիտ ձևակերպել նոր իշխանության առաքելությունը
 
Սա անելու պարագայում կարող ենք արագ փոխել հանրային մթնոլորտը, կանգնեցնել իրավական տեռորի թափանիվը, և ընտրությունն ավարտված է լինելու նախքան քվեարկության օրը։
Հայաստանում պետք է վերջապես իրար հանդիպեն ռեսուրսը, քաղաքական մտածողությունը և հավակնությունները, և դա թույլ կտա լուծել այս ամենակարևոր ու ամենապարզ խնդիրը։ Հակառակ դեպքում ստացվում է՝ կա փոփոխությունների հանրային լայն պահանջ, բայց չկա այդ լայն պահանջը ճիշտ օրակարգի վերածող համակարգ։ Պետք է էապես նվազեցնել սխալ և չհաշվարկված մտքերի տարածումը ոչ իշխանական համակարգերից, գոնե՝ առաջատարներից։
 
Առաջին հերթին պետք է հասնել այն հանգրվանին, որ ընդդիմադիր համակարգերի լիդերությունն ինքը հասկանա, թե ինչի մասին են 2026-ի ընտրությունները։ Իսկ այդ ընտրությունները երկու բանի մասին են՝ Հայաստանի ներքին կյանքի էական փոփոխության և Չպատերազմիրավիճակի գրագետ մենեջմենթի։ Այս տեսանկյունից նայելու դեպքում հստականում են թե´ հանրության հետ աշխատանքի տրամաբանությունը, և թե´ ներքին և արտաքին համագործակցության սցենարներն ու հետաքրքրությունները։ Պետք է ընդունել, որ հաջորդ իշխանությունների առաքելությունը որքան կարևոր, այնքան էլ սահմանափակ է։ Եվ սա իրականում դրական հանգամանք է։