Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Քաղաքականություն

Հանցագործությունների թիվը Հայաստանում օրեցօր աճում է՝ հասնելով վտանգավոր չափերի․Նաիրի Սարգսյան

Հանցագործությունների թիվը Հայաստանում օրեցօր աճում է՝ հասնելով վտանգավոր չափերի։ Սա պարզապես հնչեցված մտահոգություն չէ․ սա մեր կյանքի իրականությունն է, այսօրվա Հայաստանը, այն միջավայրը, որտեղ ապրում ենք մենք, մեր երեխաները, մեր հարազատները։ Այս մասին գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Սպանությունները, հարձակումները, ինքնասպանությունները, մահվան ելքով, խոշոր վթարները, գողությունները, կեղծ դրամաշրջանառությունն ու նույնիսկ դպրոցներում թմրանյութերի շրջանառությունը դարձել են առօրյա նորություն։ Գրեթե ամեն օր լսում ենք հերթական դաժանության մասին, բայց իրական, խորքային լուծումներ չեն տրվում։
Երկրում, որտեղ մարդ սպանելը դարձել է «սովորական երևույթ», անվտանգ և «փորձանքից» ապահովագրված չէ մեզանից ոչ ոք։

Միևնույն ժամանակ, ուժային կառույցները, որոնք պետք է լինեին պետության ամուր ողնաշարը, այսօր զբաղված են մեկ մարդու քաղաքական կամքը սպասարկելով։ Քաղաքական պատվերներ, ընդդիմախոսների նկատմամբ հսկողություն, մեկ անձի անվտանգության գերհոգատար կազմակերպում՝ այս ամենի կողքին հասարակ քաղաքացին մնում է անպաշտպան՝ դեմ հանդիման հանցավորության աճող ալիքին։
Պաշտոնական տվյալներն էլ են վկայում՝ հանցագործությունների թիվը վերջին տարիներին կտրուկ աճել է։

Եթե 2017-ին գրանցվել է 20,284 հանցագործություն, ապա 2024-ին այդ թիվը հասել է 40,232-ի, այսինքն՝ գրեթե կրկնապատկվել է։

Անձի դեմ ուղղված հանցագործությունները 2017-ի 4,868-ից 2024-ին դարձել են 7,353։
Հասարակական անվտանգության և առողջության դեմ ուղղված հանցագործությունները 2017-ի 3,650-ից աճել են մինչև 15,502՝ ինչը պարզապես աղետալի ցուցանիշ է։

Այս պայմաններում հարց է առաջանում՝ արդյո՞ք ստեղծված քաոսը ձեռնտու չէ իշխանություններին։ Երբ հասարակությունը մշտապես լարված է, անապահով և վախի մեջ, շատ ավելի հեշտ է շեղել մարդկանց իրական, խիստ կարևոր պետական խնդիրներից՝ անվտանգությունից մինչև պետականության հիմնասյուները։

Եվ եթե այսօր մարդիկ չեն կարողանում իրենց ապահով զգալ իրենց երկրում, ապա դա նշանակում է, որ համակարգը չի կատարում իր հիմնական առաքելությունը։

Վաղուց ժամանակն է, որ ուժային կառույցների պրոֆեսիոնալ աշխատակիցներն իրենք իրենց ձեռքը վերցնեն իրավիճակի կայունացումը, մշակեն կոնկրետ լուծումներ և իրականացնեն հստակ գործողություններ, որպեսզի մեր երկրում անվտանգության զգացումը լինի իրական ։

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամներն իրենց հերթին պատրաստակամ են ներկայացնելու իրենց առաջարկներն ու աջակցությունը՝ նպաստելու անվտանգ միջավայրի վերականգնմանը, որպեսզի հնարավորինս շուտ շտկվի այս վտանգավոր իրավիճակը և մենք ունենանք միանգամայն այլ, կայուն ու վերահսկելի պատկեր։
Գուցե ներկա իշխանություններին և նրանց կամակատարներին ձեռնտու է այս անորոշությունն ու քաոսը, որովհետև այն շեղում է հասարակությանը իրական խնդիրներից, բայց տուժողը հայ ժողովուրդն է։ Տուժող են այն ընտանիքները, որտեղ գրեթե ամեն օր առերեսվում են ողբերգական լուրերի, տուժող է յուրաքանչյուր քաղաքացի, որը նույնիսկ ամենաթեթև վիճաբանությունից հետո ապահովագրված չէ անդառնալի հետևանքներից։

Անվտանգությունը պետք է լինի համազգային իրավունք, այս աղետալի և ոչ մի լավ տեղ չտանող պատկերը հնարավորինս շուտ պետք է փոխվի»,-գրել է նա։