Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել
Վիդեո

Իդրամի հովանավորությամբ կայացավ ՌոբոՏոն 2025 մրցույթը

ՌոբոՏոն 2025 իսկական տոն՝ լի ռոբոտներով, տեխնոլոգիաներով, ինտերակտիվ ժամանցով և, իհարկե, ֆինանսական գրագիտության բաղադրիչով։ Իդրամի և Mind Center-ի հերթական համագործակցությամբ այս միջոցառումը շատ սպասված իրադարձություն էր թեմայով հետաքրքված դպրոցականների համար։ Սա բացառիկ հնարավորություն էր գաղափարների, փորձի, ինչպես նաև միմյանց հետ ծանոթանալու և շփվելու համար։ Միջոցառումը ներառում էր ռոբոտների փորձարկումներ, ցուցադրություններ, պանելային քննարկում ծնողների հետ, որի թեման էր երեխաների ապագայամետ կրթության կարևորությունը։

Իդրամ ընկերության ԿՍՊ նախագծերի գլխավոր մասնագետ Մանե Գասպարյանը նշեց․  «Շատ ուրախ ենք լինել ՌոբոՏոն 2025-ի գործընկերը։ Նշեմ, որ Mind Center-ի հետ սա մեր հերթական համագործակցությունն է, և մենք վստահ ենք, որ Հայաստանի ապագան կերտվելու է նորարարությամբ, տեխնոլոգիական մտածողությամբ և կրթությամբ։ Կարևոր է նաև, որ միջոցառումը ներառում էր ֆինանսական գրագիտության բաղադրիչ։ Ուստի կարող ենք փաստել, որ գտնվում ենք մի միջավայրում, որտեղ երեխաները ոչ միայն սովորում են ծրագրավորել, նախագծել կամ ղեկավարել ռոբոտներ, այլև հասկանալ, թե ինչպես է աշխատում իրական աշխարհը՝ իր ֆինանսական բաղադրիչներով»։

Mind Center-ի հիմնադիր, տնօրեն, ՌոբոՏոն 2025-ի կազմակերպիչ Անի Խաչատրյանը նշում է․ «ՌոբոՏոն միջոցառումը կազմակերպել ենք, որպեսզի շատ երեխաներ և ծնողներ ծանոթանան ռոբոտաշինությանը և կարողանան փորձել իրենց  այս ոլորտում, սիրել այն, հետաքրքրվել  գիտությամբ և տեխնոլոգիաներով։ Շատ կարևոր է, երբ բիզնեսն աջակցում է կրթական նախագծերին և դա շատ գնահատելի է։ Իդրամի հետ երկար ժամանակ ենք համագործակցում թե՛ ֆինանսական գրագիտության և թե՛ ՌոբոՏոնի շրջանակներում»։

Ռոբոտաշինություն, ֆինանսական գրագիտություն, անհպում վճարումներ․ տպավորիչ ու անակնկալներով լի օրն իր ներկայությամբ էլ ավելի ուրախ ու արդյունավետ դարձրեց ֆինանսական աշխարհում երեխաների հավատարիմ ուղեկից Ջունիորն, ով ոչ միայն ծանոթացրեց ֆինանսական գրագիտության կարևոր կանոններին, այլ նաև օգնեց իր կրտսեր բարեկամներին կատարել իրենց կյանքի ամենաառաջին անհպում վճարումը՝ ընդամենը մեկ դրամ վճարելով ֆինանսական գրագիտության լիարժեք ու ամփոփ դասընթացի համար, որն իրականացնում են Իդրամն ու IDBank-ը՝ «Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» արշավի շրջանակներում։

Օրվա ավարտին հայտնի դարձան նաև հաղթողների անունները, որոնք ստացան արժեքավոր մրցանակներ Իդրամ ընկերության կողմից։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ