Փաշինյանն ընդդիմադիրների դեմ օգտագործելու է ցանկացած առիթ ու խոսք
Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը օբյեկտիվորեն կոշտանում է, բայց միայն ներքաղաքական կյանքում։ Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել է, թե, նախորդող շրջանի քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, որոնք Հայաստանն առաջնորդել են, տարել դեպի թակարդ ու պահել թակարդում, 2026 թ. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում պետք է դուրս մղվեն ու այլևս քաղաքական դաշտում տեղ չունենան։
«Սա իմ կարծիքն է, և համոզված եմ, որ այդպես էլ տեղի կունենա»,– սել է Փաշինյանը։ Նա նաև համոզված է, որ խորհրդարանական ընտրությունները չպետք է հանգեցնեն առճակատման ու, ընդհանրապես, առճակատում չի կարող լինել։ «Մարդկանց հետ շփվում եմ, մարդիկ արդեն զզվել են նախկին–ներկա բանավեճերից, էլ չեմ ասում, որ այդ բանավեճերը շատ հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից»,– հայտարարել է Փաշինյանը։
Ավելին, ըստ Փաշինյանի, իրենք կուսակցության ֆորմատով են քննարկում ունեցել այս թեմայով ու եկել են այն եզրակացության, որ պետք է քաղաքական կյանքի նորմալ կանոններ հաստատվեն Հայաստանում, որտեղ հայհոյախոսությունն ընդհանրապես տեղ չպետք է ունենա։ «Հիմա դուք կասեք, որ ես էլ եմ նույնն արել…Այո՛, դրա համար հիմա ես կիրակի օրերը գնում եմ ու խորանի առաջ ծնկի եմ գալիս, մեղքերի համար թողություն եմ խնդրում»,– ասել է Փաշինյանը։
Ինչպես Փաշինյանի ցանկացած հայտարարություն, սա էլ առնվազն լուրջ համարվել չի կարող։ Հայկական քաղաքական դաշտում ամենաշատ հայհոյանքներ տված կուսակցության ղեկավարը ուրիշների դեմ է փորձում օգտագործել հայհոյախոսությունը, նրանց կալանավորելու, ձերբակալելու։ Դիցուք հենց գիշերը Գյումրիի քաղաքապետի որդուն կալանավորել են իբր համացանցով խուլիգանության համար։
Մի մեղադրանք էլ ավելացրել են Վարդան Ղուկասյանին՝ դատական նիստերում հնչած հայհոյանքի համար։ Այս ամենը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը ընդամենը առիթն օգտագործում է իր քաղաքական հակառակորդներին դուրս մղելու նպատակով, իսկ թիրախում, ինչպես միշտ, նախկիններն են, որոնց դեմ օգտագործվող դիսկուրսը Փաշինյանը հաջողությամբ կիրառել է տարիներ շարունակ և առաջիկայում ևս փորձելու է կիրառել։
Սուրեն Մուրադյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ