110 մարզիկ մեկ հարթակում․ Սեղմում հենարանից Հայաստանի 2025 թվականի առաջնությունը
ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի և ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի նախաձեռնությամբ երեկ՝ նոյեմբերի 23-ին, տեղի ունեցավ Սեղմում հենարանից Հայաստանի 2025 թվականի առաջնությունը:
Մրցաշարին մասնակցեցին ավելի քան 110 մարզիկ Հայաստանի տարբեր շրջաններից, ինչպես նաև Արցախից։ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Քոչարյանի խոսքով՝ մրցումների հիմնական նպատակը եղել է ոչ միայն մարզական արդյունքները, այլև մասնակիցների ոգևորությունը բարձրացնելը։
«Շատ ավելի պարտավորեցնող դարձավ այս ամենը հատկապես 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո, երբ, ցավոք, ունեցանք էլ ավելի շատ զինհաշմանդամներ։ Բայց մյուս կողմից նման միջոցառումներով փորձում ենք մարդկանց ավելի մասնակիցը դարձնել սպորտի միջոցով կյանքին, մարզվելուն, ևս մի ավել նպատակ ունենալու կյանքի մեջ, և շատ ուրախ ենք, որ շատ մեծ ներգրավվածություն ունեն մեր մրցաշարերին և ամեն տարի էլ ավելի լավ արդյունք են ցուցաբերում»,- նշել է նա։
Այս տարվա մրցաշարը նաև առանձնահատուկ էր նրանով, որ հաշմանդամության կարգ ունեցող մարզիկները մրցել են նաև ոչ հաշմանդամություն ունեցողների հետ։
Մանրամասն՝ տեսանյութում։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին