Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները
Քաղաքականություն

Ժողովրդական հզոր ալիք. «Մեր Ձևով» շարժումը դառնում է նոր քաղաքական իրականության առանցքը

«Մեր Ձևով» շարժումը շարունակում է աճել՝ վերածվելով հասարակական լայն շերտերի ինքնաբուխ ու գիտակցված միավորման հարթակի։ Շարժմանն արդեն միացել է ինը հազար կամավոր, ինչը ոչ միայն տպավորիչ թիվ է, այլև խոսուն ցուցանիշ՝ երկրում կուտակված քաղաքական դժգոհության, հանրային վստահության ճգնաժամի և նոր ուժի պահանջի մասին։ Միայն վերջին հինգ օրում շարժմանը ևս միացել է շուրջ հազար քաղաքացի՝ վկայելով, որ սա ոչ թե արհեստականորեն ստեղծված կառույց է, այլ՝ ներքևից ծնվող շարժում, որն ունի իրական հանրային հենք։

Երևանում բացված արցախյան գրասենյակն արագորեն դարձել է Արցախից տեղահանված հազարավոր քաղաքացիների աջակցության կարևոր կենտրոն։ Այստեղ նրանք ստանում են անվճար իրավաբանական խորհրդատվություն քաղաքացիության և փաստաթղթերի ձևակերպման հարցերով։ Սա շարժման որդեգրած սկզբունքի՝ «մարդուն կանգնել կողքին, ոչ թե հեռվից խոսել նրա մասին»՝ ամենաշոշափելի դրսևորումն է։ Մինչ իշխանությունը տարիներ շարունակ խոսում էր հիմնախնդիրների մասին, «Մեր Ձևով»‐ը սկսել է դրանք լուծել՝ առանց գովազդի, առանց աղմուկի, բայց հաստատուն ու շարունակական։

Նկատելի է նաև միջազգային հետաքրքրության աճը։ Փաշինյանի «Աղոթքի նախաճաշի» հյուրերի համար շատ ավելի կարևոր էր հասկանալ՝ ինչ նոր քաղաքական և հասարակական իրողություն է ձևավորվում Հայաստանում։ Եվ պատահական չէր, որ ԱՄՆ պատվիրակությունը նախընտրեց հանդիպել ոչ թե իշխանության ներկայացուցիչների, այլ «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հետ։ Հանդիպման ընթացքում Կարապետյանը ներկայացրել է ներքաղաքական իրավիճակը, Հայաստանի ժողովրդավարական հետևողական անկումը և այն հիմնախնդիրները, որոնց իշխանությունը կամ չի արձագանքում, կամ արձագանքում է միայն ուժի լեզվով։

Ուշագրավ էր նաև հանդիպումը ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդիի և Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Այբների հետ։ Նրանց ներկայացվել են Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, եկեղեցու դեմ իրականացվող ճնշումները, իրավական անորոշությունները և այդ ամենի ուղղակի կապը ժողովրդավարական ինստիտուտների քայքայման հետ։ Հանդիպման ընթացքում հատուկ շեշտվել է՝ Հայաստանում այսօր չկա այն միջավայրը, որը կարող է երաշխավորել երկխոսություն, անկախություն և հավասար պայմաններ բոլոր ուժերի համար։

Վերջին օրերին արձանագրված մի շարք նոր զարգացումներ ևս ցույց են տալիս, որ շարժումը դուրս է գալիս սովորական նախաձեռնության շրջանակներից։ Տարբեր մարզերում ձևավորվում են կամավորական խմբեր, որոնք ոչ միայն կազմակերպում են տեղական հանդիպումներ, այլ նաև զբաղվում են սոցիալական աջակցության ծրագրերով՝ օգնելով ծանր պայմաններում հայտնված ընտանիքներին։ Մասնակցությունն աճում է հատկապես երիտասարդության շրջանում, ինչը շարժմանը հաղորդում է երկարաժամկետ բնույթ։ Պաշտոնական տվյալներով՝ բացված է արդեն հինգ մարզային գրասենյակ, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է բացել ևս երեք։ Միաժամանակ իրականացվում են մեծածավալ սոցիոլոգիական ուսումնասիրություններ՝ հասկանալու հասարակական տրամադրությունները և ըստ այդմ ձևավորելու քաղաքականության նոր մոտեցումներ։

«Մեր Ձևով»‐ը դառնում է ոչ միայն շարժում, այլ՝ հանրային նոր մշակույթ՝ համարձակ, բաց, նախաձեռնող և պատասխանատու։ Այն լցնում է այն վակուումը, որը ստեղծվել է իշխանության հեղինակության անկմամբ։ Մարդիկ միանում են ոչ թե անձերի, այլ գաղափարի շուրջ՝ փոփոխության, անվտանգության, արժանապատվության գաղափարի։

Այս փուլում հստակ է մեկ բան՝ շարժումն այլևս չի դիտվում որպես անցողիկ նախաձեռնություն։ Այն վերածվում է քաղաքական և հասարակական հզոր ալիքի, որը կարող է դառնալ Հայաստանի նոր քաղաքական իրականության առանցքը։ Շարժման կայուն աճը, միջազգային հարթակներում ստացած ուշադրությունը և երկրում խորացող ակնկալիքները փաստում են, որ «Մեր Ձևով»‐ը ոչ միայն ներկայացնում է հասարակության իրական ձայնը, այլ նաև դառնում է այն ուժը, որը կարող է ձևավորել վաղվա Հայաստանի օրակարգը։