Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը
Հասարակություն

Քրիտոնեությանը տուրք մատուցելով և Տիրոջ արձանը վեր խոյացնելով՝ չի ստացվում, որ արձանն ենք երկրպագում. Անի Քոչար

Այս աշնան կարևորագույն իրադարձությունն ինձ համար Հիսուս Քրիստոսի արձանի և մշակութային կոթողի կառուցման աշխատանքների պաշտոնական ներկայացումն էր. այս մասին ինստագրամյան էջում գրել է լրագրող, հրապարակախոս Անի Քոչարը՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 16-ին հրավիրված էր պաշտոնական փակ ներկայացմանը, իսկ սեպտեմբերի 25-ին եղել է առաջին խմբի կազմում, որ բարձրացել է Հատիսի գագաթ և մասնակցել հիմնարկեքին:

«Մեծ պատիվ է այս մեծ նախաձեռնությանը համեստ ու փոքրիկ մասնակցություն ունենալը: Հիմնասյուներին առաջին քար դնողներից մեկն եմ և հպարտորեն երեխաներիս, ապա և թոռներիս եմ պատմելու: Աստծով իրականություն դառնա և վերջնականապես ավարտուն տեսքի գա ու հառնի այս արձանն ու համալիրը: Ծանոթանալով ողջ ծրագրին և նախաձեռնության բովանդակությանը, ինչպես նաև ահռելի մասշտաբներին, շատ հավակնոտ ձեռնարկում է և ավարտին կհասցվի մոտ երկու տարուց ու թող, որ Տիրոջ կամքով այդ գեղեցիկ օրը տեսնենք»,- նշել է նա:

Միևնույն ժամանակ Անի Քոչարը հավելել է, որ ցանկանալով կանխել բոլոր պարզունակ մեկնաբանություններն առ այն, որ պետք չէ արձան պաշտել, շտապում է ընդգծել, որ քրիտոնեությանը տուրք մատուցելով և Տիրոջ արձանը վեր խոյացնելով՝ չի ստացվում, որ արձանն ենք երկրպագում:

«Ոչ՛ արձանը, ո՛չ սրբապատկերները և ո՛չ մի նյութական բան չենք պաշտում և երկրպագում: Նյութականացած հոգևոր մշակույթը պաշտամունքի համար չէ, այլ մշակութային կոթող ու ժառանգություն»,- եզրափակել է նա:

Աշխարհում Հիսուս Քրիստոսի ամենամեծ ու հզոր արձանի կառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել են 2022 թվականի հուլիսի 9-ին Հատիս լեռան բարձունքում, ակտիվ իրականացման փուլում են: Համալիրն իր տեսակով եզակի է լինելու, ներառելու է թանգարան, ճոպանուղի, հանգստի գոտիներ, ունենալու է տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները:

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ազգանվեր նախաձեռնությամբ կառուցվող համալիրը, անկասկած, դառնալու է մեր հայրենիքի յուրօրինակ այցեքարտը՝ աշխարհին նորովի ներկայացնելով Հայաստանը: Կարևոր է ընդգծել, որ ճարտարապետական գլուխգործոցի հիմքում ազգային համերաշխության ու միասնականության գաղափարից զատ, Գագիկ Ծառուկյանի՝ երկրում զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը նոր զարկ տալու անկեղծ մղումն է: