Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել
Քաղաքականություն

Փողերի լվացման հետքը որտե՞ղ փնտրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում «փողերի լվացում» մեղադրանքը դարձել է քաղաքական գործիք, որը իշխանությունը կիրառում է ընտրովի՝ ում նկատմամբ ցանկանա։ «Փողերի լվացումը փնտրեք իշխող կուսակցությանը փոխանցված նվիրատվությունների մեջ»,– արձագանքելով Փաշինյանի հրապարակային քննարկումներից մեկին՝ օրերս ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Իսկ ի՞նչ էր, ի վերջո, ակնարկում Կարապետյանը։

Դեռ 2023 թվականի ընտրություններից առաջ կատարած նվիրատվությունների մասին «Ինֆոքոմի» հետաքննությունը բացեց մի պատկեր, որն ակնհայտորեն դուրս էր քաղաքական կուսակցությունների օրինական ֆինանսավորման տրամաբանությունից։ Հարյուրավոր քաղաքացիներ, որոնց մեծ մասը ապրում էր համեստ եկամուտներով, իշխող կուսակցությանը պաշտոնապես «նվիրել» էին մեկից մինչև երկուսուկես միլիոն դրամ։ Սակայն այդ մարդկանց զգալի հատվածը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ առաջին անգամ է լսում նման փոխանցման մասին կամ ընդհանրապես չի հիշում՝ երբ և ինչու է նման գումար փոխանցել։ Մյուսները բացահայտ հայտարարել են, որ գումարն իրենցը չէր, և իրենց անունը պարզապես օգտագործվել է։ Սրա մասին էր նաև ակնարկել Նարեկ Կարապետյանը:

Ամենախոսուն օրինակներից մեկը երիտասարդ կին էր, որը բանկում ստորագրել էր «տեխնիկական գործողության» փաստաթուղթ՝ առանց հասկանալու, որ իր անունից կատարվում է 2,5 միլիոն դրամի փոխանցում։ Նրա աշխատավարձով նման գումար հավաքելը և ՔՊ-ին նվիրելը կնշանակեր, որ նա նվիրում է իր մոտ երեք տարվա խնայողությունները։

Նույն օրը նույն շենքերում, նույն համայնքներում կատարված նույնաչափ «նվիրատվությունները» բացահայտեցին երևույթի զանգվածային, կազմակերպված բնույթը։ Սա չէր կարող լինել պարզապես իշխող ուժին ուղղված բարեգործություն։ Սա ավելի շատ նման էր կենտրոնացված աղբյուրից բաշխված գումարների համակարգված «լվացման»։

Մեկ այլ լայնածավալ հետաքննություն ուսումնասիրեց իշխող կուսակցության 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունները։ Պատկերը նույնն էր. նվիրատուների մեծ մասը տեղական ինքնակառավարման մարմինների թեկնածուներն էին, որոնց հայտարարագրված եկամուտները ոչ մի կերպ չէին համապատասխանում «նվիրած» գումարների չափին։ Ոմանք ուղղակիորեն հերքեցին նվիրատվություն կատարելու փաստը։ Դա չէր կարող լինել սխալ, դա չէր կարող լինել մեկ-երկու դեպք։ Դա տարիներով գործող մեխանիզմ էր՝ նույն տրամաբանությամբ, նույն կառուցվածքով ու նույն նպատակով։ Սակայն այդպես էլ որևէ քրեական վարույթ չնախաձեռնվեց, որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց: Դե, իրավապահներն ինքնուրույն չեն. ուրեմն, վարչապետն այդպես է որոշել...

Այս ամենը շատ ավելի ցցուն է դառնում, երբ համադրում ենք միջազգային փորձը։ Այն նույն երկրները, որոնց վրա Հայաստանի իշխանություններն այնքան հաճախ են հղում անում «կոռուպցիայի դեմ պայքարի» օրինակներ բերելիս, իրականում նման սխեմաների հանդեպ շատ ավելի խիստ են եղել։

Ֆրանսիայում, օրինակ՝ հենց ընտրական ֆինանսավորման անթափանցիկ մեխանիզմների պատճառով պայթեց «Սարկոզիի գործը»։ Լրագրողական հետաքննությունները բացահայտել էին ինչպես չհայտարարված դրամահավաքների ծավալները, այնպես էլ համաձայնեցված փոխանցումների սխեմաները. նույնական գումարներ նույն օրերին, նույն մարդկանց միջոցով։ Քանի որ տվյալները չէին համապատասխանում մարդկանց եկամուտներին, բացահայտվեց, որ գումարները եկել էին արտաքին աղբյուրներից՝ միջնորդավորված ուղիներով։ Արդյունքում Ֆրանսիայի նախկին նախագահը նույնիսկ կալանավորվեց, ապա դատապարտվեց պայմանական ազատազրկման։

Գերմանիայում Հելմուտ Կոլի «սև ֆոնդերի» գործը բացահայտեց նրա կուսակցության գաղտնի ֆինանսավորման երկարամյա սխեմաները։ Դատարանների ու լրագրողների համառ աշխատանքի արդյունքում Գերմանիան կանգնեց քաղաքական ամենախոշոր սկանդալներից մեկի առաջ։

Միացյալ Նահանգներում տասնյակ գործեր բացահայտել են նույն տրամաբանությամբ գործող սխեմաներ. անհայտ ծագում ունեցող գումարները բաշխվում էին շարքային քաղաքացիների անուններով՝ շրջանցելով օրենքի սահմանները։ Այս դեպքերը հանգեցրել են խոշոր տուգանքների, քրեական մեղադրանքների ու վերահսկող մեխանիզմների կոշտացման։

Բոլոր այս երկրներում նման երևույթները չեն մնացել դաշտային քննարկումների մակարդակում. դրանք վերածվել են պետական համակարգերի ցնցումների, հրաժարականների, դատական գործընթացների ու քաղաքական պատասխանատվության։ Իսկ Հայաստանում նույն օրինաչափությունները արձանագրվում են, փաստերը հրապարակվում են, վկայությունները տրամադրվում են, բայց դրանք մնում են «օդում կախված». նորմալ, լիարժեք, իրական հետաքննություն չի իրականացվում։ Իրավապահները ամիսներով չեն արձագանքում, վերահսկող մարմինները չեն ներկայացնում ոչ մի ամբողջական եզրակացություն, իսկ իշխանությունն ամեն ինչ ներկայացնում է որպես «բամբասանք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում