Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները
Քաղաքականություն

Եկեղեցու դեմ նոր գրոհ. իշխանության վտանգավոր ծրագիրը

Հայաստանյան քաղաքական օրակարգում նորից առաջնային է դառնում իշխանությունների ճնշումը Հայ Առաքելական Եկեղեցու վրա։ Փաշինյանի թիմում ձևավորվել է ծրագիր, որի առանցքում կանգնած է ոչ միայն կաթողիկոսի հեղինակազրկումը, այլև՝ եկեղեցու ինստիտուցիոնալ հիմքերի տրոհումը։ Վերջին օրերին իշխանական շրջանակներում քննարկվում է այն փաստը, որ Ազգային եկեղեցական խորհուրդը երկար ժամանակ չի գումարվել, և դա դիտարկվում է որպես թվացյալ իրավական հենակետ՝ կաթողիկոսին հեռացնելու փորձի համար։ Ինչն իրականում զուտ վարչական ընթացակարգի հարց է, ներկայացվում է որպես «ժամանակի հրամայական»՝ քաղաքական միջամտության պատրվակ։

Իշխանությունների նպատակը պարզ է․ նրանք ձգտում են ունենալ կառավարելի հոգևոր առաջնորդ, որը կհնչեցնի իշխանության կամքին համապատասխան ուղերձներ։ Այդ նպատակով գործի են դրվում ճնշման բոլոր միջոցները՝ հոգևորականների շրջանում աջակցություն հավաքելու փորձերից մինչև եկեղեցու ներքին գործընթացների դիտավորած քաղաքականացում։ Փաշինյանը փորձում է եկեղեցին զրկել ազգային հոգևոր և հասարակական դերակատարումից՝ այն վերածելով իշխանության կուսակցական ճարտարապետության շարունակության։

Քաղաքագետ Արմեն Հովասափյանի խոսքով՝ խնդիրն այլևս չի սահմանափակվում Վեհափառ Հայրապետին հեղինակազրկելով կամ նրա վրա քրեական գործեր գործարկելով։ «Նիկոլի նպատակը եկեղեցին հիմունքներից պառակտելն է՝ մաս-մաս անելով այն, որպեսզի այն զրկվի ազգային եկեղեցու կարգավիճակից և վերածվի պարզապես «Հայաստանի եկեղեցու», - նշում է նա։ Սա արդեն ազգային անվտանգության սպառնալիք է՝ քանի որ եկեղեցին դարեր շարունակ եղել է Հայաստանի դիմադրողականության, ինքնության և համահավաք կապերի համակարգող ուժը։

Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը ևս փաստում է, որ Փաշինյանը հետևողականորեն ընտրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեկուսացնելու ճանապարհը։ Նրա գնահատմամբ՝ սխալ է կարծել, թե իշխանությունն այս գործում հաջողություններ չունի։ «Այդպիսի կարծիքը հաճախ ինքնախաբեություն է․ Փաշինյանին հարող հոգևորականների թիվը այսօր փոքր է, բայց հակազդեցության բացակայության դեպքում այն օրեցօր աճելու է»,- ընդգծում է վերլուծաբանը։

Իրավիճակն առավել սուր է դառնում, երբ նկատում ենք, որ Հայաստանում արտաքին սպառնալիքների ռիսկն աճում է, իսկ ներսում իշխանությունն ամեն գնով թուլացնում է այն ինստիտուտները, որոնք երբևէ կարող են դառնալ ազգային համախմբման առանցք։ Եկեղեցին մնում է միակ խոշոր կառույցը, որն այսօր ազատ է կառավարության վերահսկողությունից և ունի անկախ դիրքորոշում արտահայտելու ունակություն։ Եվ հենց այդ պատճառով է դառնում քաղաքական ճնշման գլխավոր մետա։

Այսօր վտանգված է ոչ միայն եկեղեցու ղեկավարի անձը, այլև ինստիտուտի ամբողջականությունը։ Եթե իշխանության այդ ծրագիրը չեզոքացվի միայն եկեղեցական շրջանակների դիմադրությամբ, ապա վտանգը կմնա։ Սա հասարակության խնդիրն է՝ պետական ինքնության և պատմական շարունակականության պաշտպանություն։ Եկեղեցու հանդեպ ձեռնարկվող այս փորձերը վերածվում են ազգային անվտանգության մարտահրավերի, որի հետևանքները կարող են լինել անդառնալի։

Այս ամենը հուշում է, որ եկեղեցու դեմ վարչական կամ քաղաքական հաշվարկներով տարվող պայքարը վաղուց անցել է ներքին վեճի սահմանները։ Այն դարձել է պետական համակարգի ապամոնտաժման ավելի մեծ նախագծի կարևոր բաղադրիչ։ Իսկ այդ նախագծին դիմակայելը արդեն ազգային հրամայական է։