Ռուբիոն բաց կթողնի ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների դեկտեմբերի 3-ի հանդիպումը․ Reuters
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բաց կթողնի դեկտեմբերի 3-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները հանդիպմանը կներկայացնի պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն։
Գործակալությունը Ռուբիոյի բացակայությունը առաջիկա հանդիպումից անվանում է «խիստ անսովոր»՝ ընդգծելով, որ դա «ավելի շատ հարցեր կառաջացնի Վաշինգտոնի եվրոպական անվտանգության նկատմամբ հանձնառության վերաբերյալ»։
Գործակալությունը չի նշել Ռուբիոյի ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումից բացակայության պատճառը։
Նոյեմբերի 10-ին ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ դաշինքի արտգործնախարարների հանդիպումը կկայանա դեկտեմբերի 3-ին Բրյուսելում, ծրագիրը համաձայնեցվում է:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին