Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները
Քաղաքականություն

«Փաշինյանի կոստյումները 2-3 հազար դոլար են, իսկ թոշակառուները 3-4 անգամ ավելի վատ են ապրում». Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը այն մասին, թե Հայաստանում աննախադեպ տնտեսական աճ է արձանագրվում՝ այն իրավիճակում, երբ այս տարվա 10 ամիսներին ավելի քան 30․000 ընկերություն դադարեցրել է գործունեությունը։

«Ցանկացած տնտեսություն իներցիոն աճի ռեսուրս միշտ իր մեջ պարունակում է։ Իներցիոն բնույթի աճը տարեկան կազմում է մոտ 3-4 տոկոս․ որ իշխանությունները կամ պետությունները ոչինչ էլ չանեն, մեր տնտեսությունը բնակչության քանակի ավելացման հետ միասին ստանում է սպառման որոշակի հորիզոնական ծավալման ռեսուրս։ Այդ պատճառով էլ տնտեսությունը տարեկան 3-4 տոկոս միշտ աճում է։ Բայց այս խաբեբան, որ ասում է 7%, 8%, 10 կամ 50%՝ դա, իհարկե, սուտ է։ Ավելին՝ եթե ես ՔՊ-ից լինեի, չէի ասի, որ տնտեսական աճը 7%-ի է հասնում, կասեի՝ 70%-ի, հո ասելով չէ»։

Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրայր Կամենդատյանը՝ անդրադառնալով տնտեսական աճի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Նշենք, որ միայն այս տարվա 10 ամիսներին ավելի քան 30 000 ընկերություն դադարեցրել է գործունեությունը։

Անդրադառնալով Փաշինյանի պնդմանը, թե իրենք այլևս թոշակները չեն բարձրացնելու, քանի որ անկանխիկ եղանակով հետվճարի համակարգ են ներդրել, տնտեսագետն ասաց, որ նա քամահրանքով է խոսում ֆիզիկական ակտիվության մայրամուտում գտնվող մարդկանց մասին, մինչդեռ այդ մարդիկ որևէ եկամուտի այլ աղբյուր, քան թոշակը, չեն կարող ունենալ։ Մյուս կողմից էլ՝ թոշակառուները չեն կարող կոնսոլիդացվել, ֆիզիկապես ակտիվ չեն, հանրահավաքների չեն մասնակցելու, փողոց չեն փակելու, իսկ պետական ապարատում աշխատող 210-215 հազար հոգին ֆիզիկապես ավելի ակտիվ են և հնարավոր բողոքի գործողությունների ժամանակ կարող են լցվել փողոց։

Մյուս կողմից էլ ժողովրդական խոսք կա՝ «Հարուստը ինչ է իմանում՝ աղքատը ոնց է ապրում» կամ «Կուշտը ոնց իմանա՝ սովածը ոնց է ապրում»։ «Այս մարդը հիմա պալատում է ապրում ու վայելում է, այսպես ասած, արքայի կարգավիճակից բխող նյութական բարքերը։ Նա ապրում է երջանկության մեջ, վայելում է իր շրջապատող թանկարժեք ավտոմեքենաները, 500-600 հոգանոց պահապանների դրդող շարասյունը՝ թիկնազորներ, ոստիկաններ։ Նրա հագի վերջին կոստյումների գները 2-3 հազար դոլարից պակաս չեն։ Այս մարդը ինչ իմանա՝ ինչ խնդիրների առաջ են կանգնում թոշակառուները»։

Նա նաև ընդգծեց, որ եկեղեցու դեմ պայքարի այս ամբողջ գործողությունները, «զազրելի ներկայացումները», արվում են նրա համար, որ թոշակառուների ձայնը չլսվի։ «Այս ամբողջ այլանդակությունները, այս գարշելի կրկեսը արվում է նրա համար, որ հասարակությունը շեղվի այս թեմաներից, որ այդ մարդկանց ձայնը չլսվի»։

Նա ընդգծեց, որ 2018 թվականին միջին թոշակը կազմել է 40 000 դրամ, 2025 թվականին՝ 49 000 դրամ։ 2018-ին նախարարների աշխատավարձերը 360 000 դրամ էին, իսկ այժմ բարձրացել են մինչև 1.5 միլիոն՝ միայն աշխատավարձը, ոչ պարգևավճարը։ Սա այն դեպքում, երբ պարենային զամբյուղի մեջ առանձին խոշոր խմբերում, օրինակ՝ կաթնամթերքի խմբում, 60-ից մինչև 120% գնաճ կա։ Ըստ նրա՝ թոշակառուներն ակնհայտորեն սկսել են ապրել 3-4 անգամ ավելի վատ։