Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ
Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը, սակայն ամեն ինչ կախված է Բրյուսելի դիրքորոշման փոփոխությունից։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին Deutsche Welle մեդիա խմբին տված հարցազրույցում։
«Մինչև 2030 թվականը Վրաստանը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը, բայց այսօր մենք չգիտենք՝ արդյոք ԵՄ-ն կփոխի իր տեսակետները։ Նրանք գործում են կրկնակի չափանիշներով։ Երկխոսությունը գլխավորն է, բայց նրանք մեզ հետ երկխոսության մեջ չեն մտնում։ Երբեմն նրանք ճանաչում են կառավարությանը, երբեմն՝ ոչ։ Սա աբսուրդ է», - ասաց Կավելաշվիլին։
2024 թվականի հոկտեմբերի 26-ին «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 53.93%-ը՝ ապահովելով օրենսդիր մարմնի 150 տեղերից 89-ը: 2024 թվականի նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան»-ը որոշել է դադարեցնել Եվրամիության հետ անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը սկսելու վերաբերյալ քննարկումները և հրաժարվել Եվրամիության բոլոր բյուջետային դրամաշնորհներից:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին