Փաշինյանի մուրազը կարող է փորում մնալ
Նիկոլ Փաշինյանը խիստ ցանկություն ունի դեկտեմբերի 7-ին կայանալիք պատարագը «ըմբոշխնել» Գյումրիում, բայց, ըստ ամենայնի, զարգացումներն այնպիսին են, որ Փաշինյանի այս մուրազը կարող է մնալ փորում։ Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ Շիրակի թեմի բոլոր քահանաները հրաժարվել են Փաշինյանի մասնակցությամբ պատարագին շրջանցել Վեհափառի անունը, բացի մի հոգուց՝ Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբենից։
Սակայն վերջինս հայտարարել է, որ իրավունք չունի նման բան անելու, 25 տարի Վեհափառի անունը տվել է և կրկին տալու է։ Տեր Ռուբեն քահանա Գասպարյանի հետ ԶԼՄ-ների զրույցներից պարզ է դառնում, որ Փաշինյանի այս ցանկությունը քահանային հասցրել են Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ղեկավար Կարեն Պետրոսյանի միջոցով։ Վերջինս 2018 թվականին «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման նախաձեռնողներից մեկն էր և դրանից հետո էլ պարգևատրվել էր փաշինյանական իշխանության կողմից՝ առանց համապատասխան կրթության նշանակվելով համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ղեկավար։ Ավելին, ոչ միայն փաշինյանական ակտիվիստի վերածված ռեկտորը, այլ նաև ԱԱԾ-ականներ են հանդիպել տարբեր քահանաների հետ, փորձել համոզել, պարտադրել, որպեսզի պատարագի ընթացքում սղեն, շրջանցեն Գարեգին 2-րդ կաթողիկոսի անունը, բայց բոլոր քահանաները անխտիր հրաժարվել են կատարել այս ապօրինի պահանջը։
Ընդհուպ չեն բացառում, որ Փաշինյանը կարող է որպես քրիստոնյա մասնակցել պատարագին, բայց Վեհափառի անունը շրջանցելու ցանկություն որևէ մեկը չունի։ Մինչդեռ Փաշինյանի համար սա սկզբունքային նշանակություն ունեցող հարց է և չի բացառվում, որ նա պարզապես հրաժարվի մասնակցել որևէ պատարագի, եթե Շիրակի թեմում համապատասխան որևէ հոգևորականի չկարողանան համոզել կամ պարտադրել պատարագը մատուցել ոչ թե հայ առաքելական կանոնական ձևով, այլ Փաշինյանի ցանկացած կերպ։ Եվ, ըստ ամենայնի, Փաշինյանը կարող է առաջին անգամ պատարագի չմասնակցել Գյումրիում կամ էլ փորձի աղետի գոտու տուժած որևէ այլ համայնքում պատարագ կազմակերպել և այնտեղ մասնակցել։
Կարինե Հախվերդյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին