Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները
Քաղաքականություն

Փաշինյանական իշխանությունը նույնիսկ քրգործերն է փնթի կարում

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հետ տեղի ունեցողը հերթական անգամ ապացուցում է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը ոչ թե եկեղեցու նորոգման, այլ քաղաքական նպատակներ հետապնդող գործողություն է, որը հաճախ դուրս է գալիս տրամաբանության շրջանակներից։ Հիշեցնենք, կոմպրոմատներով փորձելով վարկաբեկել Արշակ սրբազանին և ձախողվելով, Ազգային անվտանգության ծառայությունը հենց Քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Մայր Աթոռի դիվանապետին։

Ընդ որում, եթե ի սկզբանե կարծում էին, թե ձերբակալությունը կապ ունի տարածված տեսանյութերի հետ, ավելի ուշ նրա փաստաբանը հայտնեց, որ Արշակ սրբազանին մեղադրում են մի դեպքի հետ կապված, որը նույնիսկ քպականներին շոկի մատնեց իր անհեթեթությամբ։ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրանյութ ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում»։

Ըստ փաստաբանի՝ Արշակ արքեպիսկոպոսին մեղադրում են 2018 թ․-ին կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու մեջ։ 7 տարի անց փորձելով ինչ-որ անհեթեթություն սարքել Արշակ սրբազանի գլխին, նրան ձերբակալել, տեղափոխել են մեկուսարան։ Իսկ այսօր առավոտից կալանքի միջնորդությունը քննվում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, և դատավորն էլ ոչ այլ ոք է, քան տխրահռչակ Մասիս Մելքոնյանը, ով հասցրել է արդեն կալանավորել Բագրատ և Միքայել սրբազաններին։

Գրեթե կասկած չկար, որ Մասիս Մելքոնյանը հերթական ապօրինությունը կիրականացնի՝ կալանավորելով նաև Արշակ սրբազանին, իսկ վերջինիս դեմ կատարվող ապօրինությունները նույնիսկ որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Հայաստանի գործող իշխանություններն այնքան են կորցրել իրականության զգացումը և այնքան են լկտիացել, որ Փաշինյանը անգամ երեկ չի էլ հերքել, որ Ազգային անվտանգության ծառայությանը օգտագործում է եկեղեցականներին ոչ միայն ձերբակալելու, այլ ահաբեկելու համար։ Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, թե «գնում է այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում»։

Չի էլ բացառել, որ ԱԱԾ աշխատակիցներին ուղարկել է քահանայի մոտ։

«Երբ ես մտադիր եմ մասնակցել պատարագին, մենք խնդրում ենք, որ հաշվի առնվի այս փաստը։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, կարող է իմ օգնականը լինել և այլն։ Դա կախված է նրանից, թե ով ում է ճանաչում և ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱԾ-ն և մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Եվ սա հերթական անգամ վկայում է, որ, ի դեմս Հայաստանի գործող իշխանությունների, գործ ունենք օրենքի վրա բացարձակապես թքած ունեցող խառնամբոխի հետ։

Աննա Մարգարյան