Կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է ուղեղի բջիջների ծերացումը․ Aging Cell
Սննդաբաժնի կալորիականության երկարատեւ նվազեցումը մոտ մեկ երրորդով կարող է դանդաղեցնել ուղեղի սպիտակ նյութի աշխատանքն ապահովող բջիջների ծերացումը։ Այսպիսի եզրահանգման են եկել Բոստոնի համալսարանի եւ ԱՄՆ ծերացման ազգային ինստիտուտի գիտնականները։ Աշխատանքը հրապարակվել է Aging Cell ամսագրում։
Սպիտակ նյութը միելինով պատված նյարդային մանրաթելերն են: Օլիգոդենդրոցիտները պատասխանատու են միելինի արտադրության համար, մինչդեռ միկրոգլիան պատասխանատու է ուղեղի իմունային վերահսկողության համար: Տարիքի հետ այդ բջիջները սկսում են այնքան էլ արդյունավետ չգործել, ինչը հանգեցնում է միելինի թաղանթի քայքայման, ազդանշանի փոխանցման նվազման եւ կոգնիտիվ անկման:
Հասկանալու համար, թե արդյոք սննդակարգը կարող է ազդել այս գործընթացի վրա, գիտնականներընուսումնասիրել են չափահաս ռեզուս մակակների ուղեղը, որոնք ավելի քան երկու տասնամյակ մասնակցել են կալորիականության 30 տոկոսով սահմանափակման փորձին: Նրանց տվյալները համեմատվել են նույն տարիքի կենդանիների տվյալների հետ, որոնք կերակրվել են նորմալ սննդակարգով:
Ուղեղի՝ միելինով հարուստ հատվածներից մեկի առաջնային մասի հյուսվածքը վերլուծվել է միամիջուկ ՌՆԹ սեքվենավորման միջոցով: Սա թույլ է տվել հետեւել ակտիվ գեներին հազարավոր առանձին բջիջներում:
Պարզվել է, որ երկու խմբերում գլիալ բջիջների ընդհանուր թիվը գործնականում նույնական է, բայց դրանց «ներքին» գործառույթը զգալիորեն տարբերվում է: Կալորիաների սահմանափակում ունեցող կենդանիների մոտ օլիգոդենդրոցիտները պահպանել են ավելի առողջ նյութափոխանակության պրոֆիլ. ճարպաթթուների սինթեզի եւ միելինի պահպանման համար անհրաժեշտ էներգիայի արտադրության համար պատասխանատու գեները ավելի ակտիվ են եղել: Ի տարբերություն դրա, սթրեսի եւ բորբոքման գեները բարձր են եղել վերահսկիչ խմբի կենդանիների մոտ:
Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել այսպես կոչված «սինապտիկ» օլիգոդենդրոցիտների խմբին, որոնք գտնվում են նյարդային աքսոնների մոտ։ Կալորիաների սահմանափակում ունեցող մակակների մոտ այս բջիջները ավելի հաճախ են ակտիվացրել NLGN1 գենը, որը կապված է միջբջջային շփումների ձեւավորման հետ։ Մանրադիտակը ցույց է տվել, որ այդ բջիջները իսկապես գտնվում էին մանրաթելերին ավելի մոտ, ինչը կարող է բարելավել ազդանշանների փոխանակումը։
Գիտնականները նաեւ տարբերություններ են հայտնաբերել T-լիմֆոցիտների, որոնք օտար են նորմալ նյարդային հյուսվածքի համար, ուղեղ ներգրավման մեջ՝ տարիքի հետ։ Վերահսկիչ խմբում դրանց թիվն ավելի արագ է աճել, ինչը կարող է վկայել ուղեղի պաշտպանիչ պատնեշների վատթարացման մասին։ Կալորիաների սահմանափակում ունեցող կենդանիների մոտ այս գործընթացն ավելի դանդաղ է տեղի ունեցել։
Հեղինակների խոսքով՝ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կալորիաների սահմանափակումը կարող է վերակառուցել գլիալ բջիջների նյութափոխանակությունը եւ այդպիսով պահպանել սպիտակ նյութի առողջությունը։ Նման միջամտությունները կարող են լինել ուղեղի տարիքային խանգարումների դեմ պայքարի գործիքներից մեկը՝ ֆիզիկական ակտիվության եւ ընդհանուր մետաբոլիկ ռազմավարությունների հետ մեկտեղ։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին