Ալիևը նոր պահանջներ է դնում, իսկ Փաշինյանը ձկան պես լուռ է
Հայաստանի գործող իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հայտարարությանը։ Հիշեցնենք, Ալիևը Բաքվում միջազգային համաժողով էր գումարել «Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը որպես արդարության հաշտեցման և խաղաղության ուղիղ ճանապարհ» խորագրի ներքո, և այդ համաժողովում հայտարարել էր, թե անհրաժեշտ է «ապահովել Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձը, ձեռնարկել քայլեր հայերի կողմից կատարված մարդկության դեմ հանցագործությունները միջազգային իրավունքի շրջանակներում գնահատելու համար»։
Ալիևը պնդել է, թե ադրբեջանական ժողովուրդը իր պետականության և մշակույթի հին պատմությամբ» վերջին 2 դարերի ընթացքում տեղահանվել է հայրենի հողից, ցեղասպանության ենթարկվել ապաստան գտնելով Ադրբեջանում,ցհայ ժողովրդին մեղադրելով ադրբեջանցիների ունեցվածքի յուրացման մեջ։
Հայաստանի գործող իշխանությունները, իհարկե, ահռելի պատմական փաստեր ունեն, որոնք կարող են ներկայացնել, ցույց տալով, որ Ադրբեջանի նախագահը պարզապես ստում է, ընդ որում, 1980-ականների վերջին, 90-ականների սկզբին բոլոր ադրբեջանցիները, որոնք հեռացել են Հայաստանից, համապատասխան փոխհատուցում են ստացել, մինչդեռ Սումգայիթից և Ադրբեջանի այլ վայրերից բռնի տեղահանված հայ փախստականներին պարզապես ունեզրկել են, սպանել, և որևէ մեկը նրանց իրավունքներով չի զբաղվում, և այս փաստերը միջազգային հանրության առջև դնելու փոխարեն Հայաստանի իշխանությունները գլխապատառ նետվել են դեպի իրենց խաղաղության արատավոր օրակարգը։
Չհասկանալով կամ էլ միտումնավոր գործողություններ ձեռնարկելով՝ Հայաստանի Հանրապետության համար ապագայում լրջագույն ռիսկեր ստեղծելու համար։ Թեպետ, Իլհամ Ալիևի այս հայտարարությունները լրջագույն հետևանքներ կարող են ունենալ, փաշինյանական իշխանությունը համառորեն հրաժարվում է արձագանքելուց՝ հերթական անգամ ապացուցելով, որ ընդամենը դավաճանների կույտ են։
Սուրեն Պողոսյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին