Իրականությունից չես փախչի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Բոլորովին վերջերս GALLUP-ի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն, հայաստանցիների 61,3 %-ը, այսինքն՝ բացահայտ մեծամասնությունը նշել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: 23 %-ը պատասխանել է՝ չկան քաղբանտարկյալներ, իսկ 15,7%-ը դժվարացել է պատասխանել:
Ավելին, հիշյալ 61,3 %-ը կազմող հայրենակիցները նաև նշել են, թե ում են համարում քաղաքական բանտարկյալ: Մասնավորապես, 64 %-ը նշել է գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանին, 36,2 %–ը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, 33,5 %–ը նշել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, 19,4 %-ը՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և այլն: Նկատենք, որ հարցումն անցկացնելու ժամանակ դեռ հանիրավի կալանավորված չէր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, այլապես նա էլ, անկասկած, կնշվեր քաղբանտարկյալների աճող շարքում:
Բայց ահա թե ինչն է նաև հետաքրքրական այս ամենի հետ կապված: Փաշինյանն ու նրա քպականները չափից դուրս շատ են սիրում իրենց հայտարարություններն ու իրենց քայլերն արդարացնելու համար հղում անել ժողովրդին. «Ժողովուրդն է մեզ ընտրել, ժողովուրդն այդպես է ուզում, ժողովրդի համար ենք անում, ժողովուրդը այսպես, ժողովուրդը այնպես...»: Գումարած՝ ասում են՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Այ, այ, այ, ոնց որ «սիրուն բան» չստացվեց: Նույն այդ ժողովուրդը լրիվ այլ կարծիք ունի, ասում է՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ու նրանք քիչ չեն: Դա, իհարկե, ակնհայտ է, բայց այս դեպքում հասարակությունն է իր կարծիքը արտահայտում հստակորեն:
Մյուս կողմից՝ հետաքրքիր է՝ միջազգային իրավապաշտպան կառույցներին, հենց ամբողջ հավաքական Արևմուտքին բացարձակ չի հետաքրքրո՞ւմ հայ ժողովրդի կարծիքը: Թե՞ նրանց էլ ձեռնտու չէ տեսնել, թե ինչ է կատարվում իրականում Հայաստանում գործող իշխանությունների ձեռամբ: Թե՞ նրանք էլ են աջակցում քաղբանտարկյալների առկայությանը: Եթե այդպես է, էլի ոնց որ «սիրուն բան» չի ստացվում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին