Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Վիդեո

Էլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասին

«Այնպես չի, որ բոլոր ուժերը բոլոր ուժերի հետ կարողանում են ձեւավորել դաշինքներ, սա ակնհայտ է, բայց դաշտում մենք տեսնում ենք հնարավորություններ, որ իրար հարող ուժերը որոշակի կոմպրոմիսների գնալով տարատեսակ ծրագրային մոտեցումների իմաստով՝ կարող են ձեւավորել դաշինք: Մենք մի ուժ ենք, որը վերջին տարիներին Հայաստանում ձեւավորել է ամենահաջողակ դաշինքը, գիտենք՝ դա ինչպես է արվում, ունենք այդ փորձը, ամենօրյա ռեժիմով ստեղծող մեր քաղաքական բովանդակությունը բազմաթիվ ուժեր կիսում են, այդ եզրերը կան»,- ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Բացառելու իմաստով կարող եմ վստահ ասել՝ բացառում ենք, որ գործող իշխանության հետ որեւէ բան կանենք: Մի առիթով էլի ասել եմ, որ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա»,-ընդգծեց նա:

Մարուքյանը, պատասխանելով լրագրողի հարցին, հիշեցրեց, որ դեռեւս 2021 թ․ դիմել էր Սերժ Սարգսյանին  եւ Ռոբերտ Քոչարյանին եւ հորդորել չմասնակցել ընտրություններին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, այժմ էլ նույն բանը հայտարարել է «Միասնության թեւերը»՝ ի դեմս Արման Թաթոյանի, նույն բանի մասին խոսել էր նաեւ Միքայել սրբազանը, որն այժմ բանտում է. «Վերջին մեկ տարին այդ հարցը չենք բարձրաձայնում, որովհետեւ, եթե մի բան ակտուալ էր 2021թ, այլևս ակտուալ չէ 2026թ»:

Ճեպազրույցը՝ տեսանյութով

 

Մարուքյանը նաեւ հավելեց. «Հիմա իշխանությունը միայն  ընտրվելու մի շանս ունի, որ բոլոր ընդդիմադիր ուժերը՝ մի 30 ուժ, առանձին գրանցվեն, իշխանությունն ընտրվում  է, մեկ էլ, որ քիչ մարդ գնա ընտրատեղամաս: Հիմա եթե երկրորդ նախագահը, իրեն հարող ուժերը, բնականաբար, մենք իրենց հարող ուժ չենք, համախմբում է իր շուրջը, թող համախմբի, ձայնը տանի… Ինչ վերաբերվում է ընդդիմադիրների արած սխալներին, ընդդիմադիր դաշտում մենք ունենք 2 պրոբլեմ ՝մեծամտություն եւ մանկամտություն: Մի ծայրում մանկամտությունն է, մյուս ծայրու՝մ մեծամտությունը, իսկ մեզ պետք է ոսկե միջինը… Ես վստահ եմ՝ ինձ հետ սեղանի շուրջ նստած ցանկացած մարդու կհամոզեմ իմ ներկայացրած ճանապարհային քարտեզի վերաբերյալ: Իհարկե, ես չունեմ այնպիսի պնդում, որ ինձ հակառակը համոզեն, ես չեմ ասում՝ համախմբվեք, եկեք ես ձեզ առաջնորդեմ, չեմ ասում՝ միայնակ կփոխենք իշխանությունը…»:

Համագումարն ամբողջությամբ