Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Իրավունք

Բերդավանի պետական պոմպակայանը ապօրինաբար սեփականացվել է. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 1999թ. կառուցված Բերդավանի խմելու ջրի պոմպակայանը միացվել է Նոյեմբերյան քաղաքի և Բերդավան գյուղի գոյություն ունեցող ջրմուղներին` 29 մլն. 649 հազ. դրամ մնացորդային արժեքով և հաշվառվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հաշվեկշռում: Այդ մասին հայտնեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Սակայն հետագայում իրականացված մի քանի գործողությունների արդյունքում պետական բյուջեի միջոցներով կառուցված` 29 մլն. 649 հազ. դրամ մնացորդային արժեքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հաշվեկշռում հաշվառված, Նոյեմբերյան քաղաքի և Բերդավան գյուղի խմելու ջրի մատակարարումն ապահովող պոմպակայանը, դրա շինություններով և գույքով հանդերձ, ՍՊԸ-ի սեփականության իրավունքի գրանցման 23.12.2009թ. վկայականում նշվել է որպես ինքնակամ շինություն:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ Նոյեմբերյանի տարածաշրջանում, այդ թվում Բերդավան համայնքում  ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի բարելավման ներդրումային ծրագրերի շրջանակներում նույն պոմպակայանի վրա կատարվել են շինարարական աշխատանքներ, որի ծախսը կազմել է ընդհանուր 86 մլն. 885 հազ. դրամ: Դրանից 82մլն. դրամի շինմոնտաժային աշխատանքների շինարարության շահագործման վերաբերյալ Բերդավան և Կողբ համայնքների ղեկավարների կողմից 2011թ. օգոստոսին ստորագրվել են փաստագրման ակտեր:

Պարզվել է նաև, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից մերժվել է «Բերդավանի» պոմպակայանի սեփականության իրավունքները գրանցելու պահանջներով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի 14.10.2013թ. դիմումը, ինչի կապակցությամբ վերջինս դիմել է ՀՀ վարչական դատարան, սակայն հետագայում նոր քննության փուլում առանց հիմնավորումների հրաժարվել է հայցապահանջից:

Նշված վարչական գործի քննությանը զուգահեռ՝ 24.09.2015թ. ընդդեմ «Հայջրմուղկոյուղի», հետագայում նաև «Վեոլիա ջուր»  ՓԲԸ-ի և ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի (նախկին անվանումը) դատարան է դիմել  վերոնշյալ ՍՊԸ-ն՝ խնդրելով ՓԲԸ-ին վտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասից:

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն, պոմպակայանի, որպես ինքնակամ շինություն կադաստրի գրանցումները վիճարկելու և դրանք անվավեր ճանաչելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն 08.09.2017թ.-ին քաղաքացիական գործի շրջանակներում հակընդդեմ հայց է հարուցել` ընդամենը խնդրելով պոմպակայանի համար սահմանել անվճար մշտական սերվիտուտ։

ՀՀ կառավարության 06.04.2017թ. որոշմամբ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ Բերդավանի պոմպակայանը, վարձակալության իրավունքով հանձնվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին: Չնայած այդ հանգամանքին՝ Կողբ համայնքի ղեկավարը 2018թ. նոյեմբերի 12-ի որոշմամբ օրինական է ճանաչել ՍՊԸ-ին պատկանող հողամասի վրա որպես ինքնակամ կառույց նշված պոմպակայանն իր շինություններով: Այդ և մյուս ինքնակամ կառույցները օրինականացնելու դիմաց  ՍՊԸ-ն վճարել է 200.600 ՀՀ դրամ և 2018թ. նոյեմբերին գրանցել իր սեփականության իրավունքը:

Այսպիսով, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձինք պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` 2015-2019թթ. ընթացքում որևէ գործուն միջոց չեն ձեռնարկել պոմպակայանի, որպես ինքնակամ շինության, կադաստրի գրանցումները վիճարկելու, դրանք անվավեր ճանաչելու ուղղությամբ: Իսկ Կողբ համայնքի ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2011թ. օգոստոսի 1-ին ստորագրելով Բերդավանի պոմպակայանում 82 մլն. 083 հազ. դրամի շինմոնտաժային աշխատանքների ավարտման վերաբերյալ շինարարության շահագործման փաստագրման ակտը, այսինքն տեղյակ լինելով դրա ինքնակամ կառույց չլինելու մասին` 12.11.2018թ. որոշմամբ այն, որպես ՍՊԸ-ին պատկանող հողամասի վրա կառուցված ինքնակամ կառույց, ճանաչել է օրինական: Դրա հետևանքով պետական բյուջեի միջոցներով կառուցված` 29 մլն. 649 հազ. դրամ մնացորդային արժեքով, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հաշվեկշռում հաշվառված պոմպակայանը, ճանաչվել է որպես ՍՊԸ-ի սեփականություն՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:

Բացի այդ, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի պատասխանատու ծառայողներն իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելով՝ 2016թ.-ին առանց հիմքերի հրաժարվել են Բերդավանի պոմպակայանի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի որոշումը վիճարկելու հայցից և հետագայում որևէ միջոց չեն ձեռնարկել պոմպակայանի այլ անձանց իրավունքի գրանցումները անվավեր ճանաչելու ուղղությամբ` առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: