Փաշինյանի իշխանությունն ինքն է զոհում ՀՀ ինքնիշխանությունը
Ինքնիշխանությունից խոսող իշխանությունն ինքն է զոհում ՀՀ ինքնիշխանությունը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երեկ հաղորդագրություն է տարածել, նշել, որ դեկտեմբերի 15-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում, մասնակցելու Եվրամիության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ Թե ի՞նչ են քննարկելու այդ հանդիպմանը և ի՞նչ ձևաչափով է անցկացվելու, Հայաստանի ԱԳՆ-ն, բնականաբար, չի հայտնել։
Փոխարենը Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ուշագրավ բացահայտում է արել, ըստ որի, որ դեկտեմբերի 15-ին Արտաքին գործերի խորհրդին ընդառաջ արտգործնախարարները նախաճաշի ընթացքում ոչ պաշտոնական փոխանակում կունենա։ Արարատ Միրզոյանի հետ, այսինքն՝ Արարատ Միրզոյանը ոչ թե ԵՄ նախարարների ձևաչափով հանդիպմանն է մեկնում, այլ նրանց հետ նախաճաշելու։ Իսկ Լատվիայի ԱԳՆ-ն էլ հայտնել է, որ նախաճաշի շրջանակներում քննարկվելու են Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունները։
Այսինքն՝ Արարատ Միրզոյանը Հայաստանի ներքաղաքական ամենակարևոր իրադարձությունը, խորհրդարանական ընտրությունները քննարկելու է Եվրամիության հետ։ Հիշեցնենք, օրեր առաջ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչները հայտնեցին, թե 15 միլիոն եվրո են հատկացնում Հայաստանին՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Եվ այժմ էլ քննարկում են հայաստանյան ընտրությունները արտգործնախարարի հետ։
Սա ոչ այլ ինչ է, քան Հայաստանի ներքին գործերին միջամտելու կոպիտ քայլ, որին իշխանությունները ոչ միայն չեն հակադարձում, այլև իրենք են նախաձեռնում և իրականացնում։ Նման պարագայում այսպիսի իշխանությունը պետք է որ անելիք չունենար հայաստանյան քաղաքական դաշտում, բայց շարունակում է իր դավաճանական ընթացքը՝ զիջելով ՀՀ ինքնիշխանությունը։
Նինա Մանուկյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից