Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Քաղաքականություն

Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եկեղեցի-Պետություն հարաբերություններում առկա ճգնաժամն իր կուլմինացիոն փուլի մեջ է մտել։ Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության խնդրի հանգուցալուծման նպատակով ՀՀ վարչապետի հետ հանդիպած հոգևորականները և նրանց սատարողները, ըստ իս, շատ են շտապել, քանի որ չպետք էր անհույս մնալ, որ նման հանդիպում կարող էր տեղի ունենալ հենց Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ։

ՀՀ վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի հետ հնարավոր է հանդիպել, եթե Նորին Սրբությունը համաձայն լինի քննարկել իր Հայրապետական Գահից հրաժարվելու հարցը։ Թվում էր՝ նման հայտարարությունից հետո երկխոսության մասին խոսելն արդեն անիմաստ է, սակայն օրերս Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գերաշնորհ տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Եկեղեցի-Պետություն հարաբերություններին առնչվող շատ ուշագրավ մի հոդված էր հրապարակել, որտեղ, ըստ իս, ներկայացված է առկա ճգնաժամի շատ ռեալ լուծում։ Ընդամենն անհրաժեշտ է, որ երկուստեք բարի կամք դրսևորվի։ Խաժակ սրբազանը, լինելով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի ավագագույն միաբաններից, մեծագույն հարգանքով ու ակնածանքով է վերաբերվում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, և վստահ եմ, որ Եկեղեցի-Պետություն հարաբերություններում առկա ճգնաժամը հաղթահարելու նրա տեսակետները եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծ մասամբ համընկնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական հայտարարություններում ու պարզաբանումներում առկա տեսակետներին, իսկ դա նշանակում է, որ Խաժակ սրբազանի առաջարկը համահունչ է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին ու Ամենայն Հայոց կաթողիկոսությանը հավատարիմ մնացած հոգևորականների և անձամբ Նորին Սրբության տեսլականին։ Բոլորի համար պարզ է, որ պատճառները քաղաքական են, այդուհանդերձ, Խաժակ սրբազանին, կարծում եմ, հաջողվել է գտնել հանգուցալուծման ճիշտ ճանապարհը և հինգ կետից բաղկացած շատ իրատեսական ճանապարհային քարտեզ է ներկայացրել, որոնց կարելի է ամբողջությամբ ծանոթանալ իր հոդվածում, սակայն, առանց նսեմացնելու մյուս չորս դրույթների կարևորությունը, ես միայն մեկին կանդրադառնամ։ Դա հետևյալ դրույթն է. «Սահմանել հստակ կանոններ՝ կանխելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կառույցների օգտագործումը կուսակցական կամ նեղ քաղաքական նպատակներով»։ Հենց սրա մասին է խոսքը։ Դժվարանում եմ պնդել, որ նման իրավիճակ գույություն ունի Եկեղեցում, սակայն հստակ է, որ չպետք է գոյություն ունենա։ Խաժակ սրբազանի առաջարկը, կարծես, նոր հնարավորություն է ստեղծում, որպեսզի հանդիպումը տեղի ունենա ոչ թե Վեհափառ Հայրապետի կամ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգով, այլ այս փակուղային իրավիճակից դուրս գալու օրակարգով։ Այս փուլում շատ կարևոր է մտավորականների ակտիվությունը։ Կարծում եմ՝ հասկանալի է, որ խոսքը վերաբերում է հայկական էությամբ քրիստոնյա մտավորականներին և ոչ թե հայկականությունից կտրված ու շարիաթի օրենքները Հայաստանում կիրառելու անհրաժեշտության մասին խոսողներին։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԲ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում