Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Քաղաքականություն

Երբ խնդիրը ճիշտ ես դնում, լուծում միշտ էլ կա. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական մրցույթին ներկայացված նախագծերը և դրանց հեղինակներն ինձ նոր լիցք, նոր ուժ են հաղորդել։

Եթե մի դահլիճում այսքան փայլուն երիտասարդներ, ուսանողներ կան, եթե մի մրցույթին այսքան հետաքրքիր առաջարկներ են հնչում, ապա կարելի է վստահ լինել, որ այս սերունդը Հայաստանը տանելու է մեծ հաջողությունների։ Սրանում ոչ մի կասկած չունեմ։Չի՛ կարող նման սերունդ ունեցող պետությունը լինել խեղճացած ու անզոր։

Այս երիտասարդներին, այս սերնդին պետք է փայփայել, նրանք անգին են։ Նրանք Հայաստանի ամենամեծ հարստությունն են։

Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանք մնան Հայաստանում, մենք պետք է ամեն ինչ անենք, որ հեռացածները վերադառնան։ Սա ստրատեգիական նշանակության խնդիր է, որն առանցքային է «Առաջարկ Հայաստանին» ծրագրում։

Ուժեղ և ժամանակակից, բարգավաճ Հայաստան ունենալու համար պետք է անել ամեն ինչ, որպեսզի՝

1. այս երիտասարդները մնան Հայաստանում,

2. ունենան զարգանալու, կայանալու բացառիկ լավ հնարավորություններ,

3. ընտանիք կազմեն և երեխաներ ունենան Հայաստանում։

Սրանք նպատակներ են, որոնք պետք է իրականացվեն կոնկրետ ծրագրերի և գրագետ աշխատանքի միջոցով։

Հեռու չգնանք․ մրցույթին մասնակցած երիտասարդներն իրենց հիմնական խնդիրներից որպես օրինակ նշել են առաջին աշխատանքը գտնելու դժվարությունը։

Այս հարցը պետությունը պետք է լուծի։ Չի՛ կարող փայլուն առաջադիմությամբ, կարմիր դիպլոմով, բարձր ՄՈԳ-ով, փայլուն հեռանկարով ուսանողն ավարտի ուսումն ու մնա դրսում։

Պետությունն ինքը կարիք ունի լավ գիտելիքներով մասնագետների, և եթե պետական համակարգը մաքրենք ծանոթ - բարեկամի կամ կուսակցական չափանիշներով ընտրվածներից, ապա լավ երիտասարդ կադրերի համար շատ տեղեր կբացվեն։

Պետությունը կարող է և պարտավոր է աշխատել նաև մասնավոր սեկտորի հետ՝ այս խնդիրը լուծելու համար։ Լավ մասնագետներ բոլորին են պետք։ Կարելի է գտնել տարբերակ, որի դեպքում և՛ ԲՈՒՀ-ը նոր ավարտածը կշահի, և՛ բիզնեսը, իսկ վերջնարդյունքում՝ կշահի պետությունը։

Երբ խնդիրը ճիշտ ես դնում, լուծում միշտ էլ կա։ Այս օրինակի դեպքում իրենց խնդրի լուծման տարբերակներ առաջարկել են հենց ուսանողները՝ իրենց ներկայացրած նախագծերում։

Ինձ համար ամենաանընդունելի ձևակերպումներից է, երբ ասում են՝ «այդ հարցը լուծում չունի»։ Սա ասում են այն դեպքում, երբ չգիտեն լուծումը։ Բոլոր հարցերը լուծում ունեն՝ դժվար, թե հեշտ։

Երիտասարդների աջակցության ծրագիրը պետք է ներառի Հայաստանում կյանքը տեսնելու, կառուցելու, կայանալու ամբողջ ցիկլը. աշխատել, կրթվել, բիզնես դնել, ստեղծագործել, բնակարան ձեռք բերել, սոցիալական երաշխիքներ ունենալ։

Ասում եմ ամենայն պատասխանատվությամբ․ բոլորը լուծվող հարցեր են։ Երբ կա խնդրի գիտակցում և կամք, փայլուն կերպով կարելի է լուծել այդ հարցերը։

Երիտասարդներն ուզում են արդարություն: Արդար բարքեր, արդար խաղի կանոններ։
«Առաջարկ Հայաստանին» ծրագրի ամենակարևոր թիրախներից մեկը պետք է լինի արդար բարքերով Հայաստան կառուցելը։

Ժողովուրդը, որն ունի նման փայլուն սերունդ, պետությունը, որն ունի նման փայլուն երիտասարդություն, վստահաբար մեծ հաջողություններ է ունենալու։

Իսկ հիմա պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ փայլուն երիտասարդներին և նրանց ծնողներին։