Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Քաղաքականություն

Եկեղեցու դեմ ճնշման քաղաքականությունը և դրա վտանգավոր հետևանքները

Գործող իշխանության վերջին քայլերը ուղղված են Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ճնշումների խորացմանը։ Վարչապետի կողմնակիցները փորձում են շահարկել այն հանգամանքը, որ երկար ժամանակ չի գումարվել Ազգային եկեղեցական խորհուրդը, և այդ փաստը դարձնել գործիք՝ եկեղեցու առաջնորդին հեռացնելու նպատակով։ Իշխանության համար ակնհայտորեն ցանկալի է ունենալ կառավարելի հոգևոր առաջնորդ, որը կհնչեցնի իշխանությանը ձեռնտու ուղերձներ։ Թեև խոսքը եկեղեցու ներքին կառավարման խնդրի մասին է, այն վերածվել է քաղաքական ճնշման միջոցի։ Այս մոտեցման խորքային նպատակը ոչ միայն կոնկրետ անձի դեմ քայլ անելն է, այլ հասարակությանը զրկելը իր հոգևոր հենասյուներից՝ եկեղեցին վերածելով իշխող քաղաքական ուժի գաղափարական կցորդի և խաթարելով նրա դարերով ձևավորված առաքելությունը։

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը իր հրապարակման մեջ նշում է, որ իշխանությունները փաստացի լայնածավալ, բազմաշերտ պայքար են վարում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ օգտագործելով վարչական, իրավապահ և քարոզչական բոլոր հնարավոր լծակները։ Նրա գնահատմամբ՝ բաց ճնշումները զուգորդվում են տեղեկատվական հարձակումներով, իրավական հնարքներով և ներքին պառակտում սերմանելու փորձերով։ Նպատակը ոչ թե ֆիզիկական ոչնչացումն է, այլ ներսից քայքայելն ու հասարակության աչքում հեղինակազրկելը։ Նրա խոսքով՝ ստեղծվել են հատուկ հարթակներ, որտեղ համակարգված կերպով քարոզ է իրականացվում եկեղեցու դեմ, ձերբակալվում են բարձրաստիճան հոգևորականներ՝ ակնհայտորեն անհիմն մեղադրանքներով, իսկ կաթողիկոսի անձի թիրախավորումը միտված է ամբողջ կառույցի հիմքերը խարխլելուն։ Սարոյանը ընդգծում է, որ այս գործընթացները, անկախ իշխանության հաշվարկներից, օբյեկտիվորեն ծառայում են արտաքին թշնամու շահերին։

Իշխանությունը միաժամանակ փորձում է հոգևորականության ներսում գտնել այնպիսի գործիչներ, որոնք պատրաստ կլինեն համագործակցության և մասնակցել եկեղեցու ղեկավարին հեռացնելու ծրագրերին։ Այս ճնշումները վտանգավոր են ոչ միայն եկեղեցու, այլև պետության համար, քանի որ թուլացնում են Հայաստանի դիմադրողականությունը արտաքին սպառնալիքների պայմաններում։ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր մնում է այն հազվագյուտ խոշոր կառույցներից մեկը, որը պահպանել է անկախ խոսքի և ինքնուրույն դիրքորոշման կարողությունը։

Այս ֆոնին արդեն շուրջ վեց ամիս կալանքի տակ է գտնվում բարերար և գործարար Սամվել Կարապետյանը, ով հրապարակային կերպով աջակցել է Հայ Առաքելական եկեղեցուն։ Նրա կալանքը լայն արձագանք է գտել նաև միջազգային հարթակներում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պատասխանատու պաշտոնյաներից մեկը հրապարակային հայտարարել է, որ այս դեպքից հետո այլ ռուս գործարարներ ավելի զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց ծրագրերի հեռանկարները գնահատելիս և կասկածի տակ են դնում երկրի ներդրումային միջավայրի կայունությունը՝ նշելով, որ դա կարող է բացասաբար ազդել երկկողմ տնտեսական հարաբերությունների աճի վրա։

Փաստաբան Արամ Վարդևանյանն իր հերթին ուշադրություն է հրավիրում քննչական մարմինների գործելաոճի վրա։ Նրա գնահատմամբ՝ շուրջ վեց ամիս շարունակ ակտիվ քննչական գործողություններ չեն իրականացվում, չնայած գործով ներգրավված է մեծաթիվ քննիչների խումբ։ Փաստաբանի խոսքով՝ փաստացի միակ նկատելի քայլը եղել է լեզվաբանի բնակարանի խուզարկությունը, այն դեպքում, երբ հենց այդ մասնագետի եզրակացությամբ արձանագրվել էր, որ Սամվել Կարապետյանի՝ Մայր Աթոռը պաշտպանող խոսքում որևէ կոչ կամ իրավախախտում չկա։

Այս ամբողջ շղթան ցույց է տալիս, որ եկեղեցու նկատմամբ ճնշումները վաղուց դուրս են եկել զուտ ներքին հարցերի շրջանակից և վերածվել են քաղաքական հաշվարկներով պայմանավորված գործընթացի։ Դրա հետևանքները կարող են լինել ոչ միայն հոգևոր դաշտում, այլև պետական անվտանգության, հասարակական համերաշխության և երկրի տնտեսական վստահելիության մակարդակում։ Այս իրավիճակում հարցը միայն եկեղեցու մասին չէ, այլ այն մասին, թե ինչպիսի Հայաստան է ձևավորվում, երբ խաթարվում են անկախության վերջին հենասյուները։