Ինչների՞ս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում․ Փաշինյան
Ինչների՞ս է պետք կանխիկ փողը, մարդիկ կանխիկով կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վարչապետի աշխատակազմից գնացել են բան առնելու, ասել են՝ եթե կանխիկով կտաք փողը ուրիշ գին է, եթե քարտով՝ ուրիշ: Ես գնալով ավելի եմ հակվում, որ կանխիկի հարցը պիտի լուծենք»,- նշել է Փաշինյանը:
Անդրադառնալով վերոհիշյալ խանութի դեպքին, Փաշինյանն ասել է, որ պետք է փակել այդ խանութը. «Գտեք ձևը ու փակեք էդ խանութը, այդ խանութում պետք է առևտուր չլինի: Իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը, ստուգելու եմ, ամեն օր կողքով անցնելու եմ: Մինչև անձնական թույլտվությունս չլինի՝ այդ խանութը պիտի չբացվի»:
Խոսելով բջջային հեռախոսների համակարգի մասին՝ Փաշինյանը նշել է, որ երկրում չի կարող լինել բջջային հեռախոս, որի հարկերը վճարված չեն. «Յուրաքանչյուր քաղաքացի կարող է տարեկան 1-2 հեռախոս բերել»:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի