Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Քաղաքականություն

Եկեղեցուց հետո՝ պետությունը. ո՞րն է հաջորդ թիրախը

 Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ծավալվող գործընթացները, փորձագիտական շրջանակների գնահատմամբ, չեն ավարտվում միայն հոգևոր դաշտում։ Եկեղեցու թուլացումը այս ծրագրում դիտարկվում է որպես առաջին և առանցքային օղակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի շահերին համապատասխան ավելի լայն քաղաքական վերափոխումների ճանապարհին։ Առանց այն ինստիտուտի չեզոքացման, որը պատմականորեն կարողացել է մոբիլիզացնել հանրային դիմադրությունը, արտաքին քաղաքական վիճահարույց որոշումների և սահմանադրական փոփոխությունների առաջմղումը դառնում է զգալիորեն ավելի հեշտ։ 

Փորձագետները նշում են, որ եթե Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը հասնի իր նպատակին, գործընթացը չի սահմանափակվի միայն հոգևորականների նկատմամբ ճնշումներով և ձերբակալություններով։ Դրա տրամաբանական շարունակությունը կարող է լինել անկախ լրատվամիջոցների դեմ քայլերը՝ փակման, արգելման կամ ֆինանսական խեղդման միջոցով, ինչպես նաև քաղաքական դաշտի «մաքրումը»՝ ընդդիմադիր ուժերի նկատմամբ սահմանափակումներ կիրառելով, կուսակցությունների լուծարման կամ արգելման ճանապարհով։ Այս շղթան, ըստ դիտարկումների, նպատակ ունի վերացնել բոլոր այն կենտրոնները, որոնք կարող են խոչընդոտել թուրքամետ քաղաքական գծի իրագործմանը։

Եթե այս ուղին շարունակվի, Հայաստանը կանգնում է հիմնարար վերափոխման վտանգի առաջ։ Երկիրը, որը դարեր շարունակ իր ինքնությունն ու պետականության հիմքերը կառուցել է քրիստոնեական հավատքի, եկեղեցու և ազգային հիշողության վրա, կարող է վերածվել արտաքին խաղացողների համար հարմար, բայց դատարկ «ձևական պատյանի»։ Այդպիսի պետությունը կունենա պետական ինստիտուտների տեսք, սակայն կզրկվի սեփական արժեքային առանցքից և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունից:

Այս իմաստով, այսօր Եկեղեցու համար պայքարը շատ ավելի լայն բովանդակություն ունի։ Դա պայքար է ոչ միայն կրոնական կառույցի, այլև Հայաստանի՝ իր սեփական ապագան ինքնուրույն ձևավորելու իրավունքի համար, այլ ոչ թե դրսից պարտադրված սցենարներով ապրելու։

Դեկտեմբերի 18-ին Էջմիածնում տեղի ունեցած իրադարձություններին անդրադարձել է նաև միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունների վարքագիծը հստակ ցույց է տալիս, որ վարչապետը դուրս է եկել օրենքի շրջանակներից՝ ոտնահարելով ոչ միայն եկեղեցական կանոնները, այլև Հայաստանի Սահմանադրություննն ու միջազգային պարտավորությունները։ Ամստերդամը հայտարարել է, որ կառավարության գործողությունները հակասում են Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածին և ամբողջությամբ դուրս են թե՛ Հայաստանի ներպետական օրենսդրության, թե՛ միջազգային իրավունքի դաշտից՝ դրանք անվանելով ամոթալի և ապօրինի։ 

Միջազգային իրավապաշտպանը ընդգծել է, որ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և իր լիակատար զորակցությունն է հայտնում Մայր Աթոռում գտնվողներին՝ ամոթ համարելով բոլոր նրանց գործողությունները, ովքեր կատարում են այս հրահանգները։

Վերջին շաբաթներին թեման դուրս է եկել նաև Հայաստանի սահմաններից։ Միջազգային հարթակներում պարբերաբար հնչում են հայտարարություններ, որ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ նման հալածանքները աննախադեպ են և խայտառակ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Այդ համատեքստում հիշատակվում են ինչպես Գերմանիայում կայացած հանրահավաքը, այնպես էլ Փարիզում կազմակերպված միջոցառումը, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը գտնվում է միջազգային ուշադրության կենտրոնում և ենթարկվում է մանրակրկիտ ուսումնասիրության։

Այս ամենը վկայում է, որ խոսքը մեկ ինստիտուտի կամ մեկ ճգնաժամի մասին չէ։ Եկեղեցուց հետո հարցականի տակ է դրվում պետության ապագան, նրա ինքնիշխանությունն ու արժեքային հիմքերը։ Եվ որքան շուտ սա ընկալվի որպես համազգային խնդիր, այնքան մեծ է հնարավորությունը կանխելու անդառնալի հետևանքները։