Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը
Հասարակություն

Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը

Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում․ քաղաքային բնությունը՝ երիտասարդների աչքերով» կրթական ծրագիրը, որի նպատակն է տեխնոլոգիաների միջոցով խթանել բնապահպանական կրթությունն ու բարձրացնել դպրոցականների իրազեկվածությունը քաղաքային կենսաբազմազանության վերաբերյալ։

Ծրագրի շրջանակում Հայաստանի տարբեր դպրոցներում և համայնքներում տեղադրվել են տասը BirdBuddy խելացի կերաման-տեսախցիկներ։ Դրանց միջոցով դպրոցականները իրական ժամանակում դիտարկում են թռչուններին և արհեստական բանականության օգնությամբ սովորում ճանաչել դրանց տեսակները։ Թվային գործիքների կիրառմամբ աշակերտները նոր ձևաչափով են ուսումնասիրում բնությունը և ավելի ակտիվ ներգրավվում շրջակա միջավայրի պահպանության գործընթացում։

Նախաձեռնության շնորհիվ հարյուրավոր երեխաներ, այդ թվում՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշակերտները, վերապատրաստված ուսուցիչների աջակցությամբ ծանոթանում են տեղի կենսաբազմազանությանը։ Նրանք ուսումնասիրում են, թե ինչպես են եղանակային պայմաններն ու միջավայրը ազդում թռչունների վարքի վրա, վարում են գիտական օրագրեր և իրականացնում քարտեզագրումներ։

«Ucom-ում մենք հավատում ենք, որ տեխնոլոգիան կարող է ոչ միայն կապել մարդկանց, այլև օգնել երեխաներին ավելի գիտակից կերպով ճանաչել և պահպանել իրենց շրջակա միջավայրը։ Այս ծրագիրը միավորում է կրթությունը, նորարարությունն ու բնության հանդեպ պատասխանատվությունը՝ ձևավորելով ավելի տեղեկացված և հոգատար սերունդ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս գործընկերությունը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են տեխնոլոգիական լուծումները հարստացնել կրթական գործընթացը։ Երբ համադրվում են բնական հետաքրքրասիրությունը, բնության հանդեպ սերն ու նորարարությունը, երեխաները սկսում են նորովի ընկալել իրենց միջավայրը և դառնում դրա ակտիվ պահապանները», - ասել է «Արևորդի» ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Կարևոր է նշել, որ BirdBuddy համակարգը հավաքագրում է բացառապես թռչունների վերաբերյալ տվյալներ, իսկ երեխաների լուսանկարահանում չի իրականացվում՝ ապահովելով տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը։

Նախաձեռնությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ թվային տեխնոլոգիաների և բնապահպանական կրթության համադրությունը կարող է նշանակալի դրական ազդեցություն ունենալ երիտասարդների զարգացման և պատասխանատու քաղաքացի ձևավորելու գործում։