Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Քաղաքականություն

Հասարակական առողջացման պրոցեսը. նոր իրականություն

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Ինչ եք կարծում, եթե Նիկոլը հայտարարի, որ պատարագները պետք է սկսվեն Հայաստանի և Ադրբեջանի օրհներգերով, իր շքախմբից որևէ մեկը կառարկի՞։ Կասի՞ որևէ մեկը իշխանության միջից՝ ես այլևս չեմ հանդուրժում սա, ու հրաժարական կտա՞, երկրի նախագահը կառարկի՞։ Cheerleader խաղացող մտավորականներից որևէ մեկը կամաչի՞, «ոչ» կասի՞։
Իսկ հասարակությունը հարյուր հազարներով դուրս կգա՞ փողոց։ Այս պահին՝ գուցե ոչ։
 
Մյուս կողմից
 
Ակնհայտ է, որ այս ամենը մի օր լինելու է։ Ակնհայտ է, որ Հայաստանում ձևավորվել է քաղաքացիական անհամաձայնության նոր մթնոլորտ, և ինտենսիվորեն ձևավորվում է քաղաքացիական պոռթկում։ Մարդիկ չեն համակերպվելու այս վիճակին։ Ամեն ինչ գնում է դրան։ Սա պարզ երևում է։
Մի կողմից մարդկանց անկեղծ և ազդեցիկ աջակցությունը Մայր Աթոռին ու Վեհափառին, և մյուս կողմից «տիրադավերի կուչկան»՝ ուժայինների ուղեկցությամբ, ամենավառ ապացույցն են Հայաստանում ստեղծվող իրականության. Հայաստանում զարգանում է քաղաքացիական նոր պրոցես։
 
Քաղաքական ուժերի խնդիրն է.
 
1.    Անխոհեմ քայլերով ու ասելիքով չվտանգել առողջ հասարակական պրոցեսը
2.    Տալ ճիշտ քաղաքական բանաձևեր
 
Հանրային գործիչների խնդիրն է՝ լայն հասարակության համար ձևավորել ընթացիկ հարցադրումներ և ստեղծել գործելու, ինքնաարտահայտվելու դաշտ։
 
Բոյկոտի անառարկելի իրավունքը
 
Օրինակ. հասարակությունը իրավունք ունի և պետք է իմանա, թե ո´ր բենզալցակայաններում է վաճառվելու ադրբեջանական բենզինը։ Վստահաբար, լինելու են հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք բարոյական խնդիր են տեսնելու այստեղ և չեն ուզելու հարստացնել այն երկրի բյուջեն, որը զենք է առնում՝ մեզ վրա կրակելու համար։ Այն երկրից, որի զորքը Ջերմուկի գլխին է։ Մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ չեն ուզենալու գնել այն երկրի ապրանքը, որը գերեվարում ու ցմահ ազատազրկման է դատապարտում մեր արժանապատիվ հայրենակիցներին։ Ի վերջո, դա այն երկիրն է, որն այս պահին ֆիզիկապես ոչնչացնում է հազարամյա Արցախը։ Մարդն անասունից տարբերվում է ոչ նյութական արժեքներով, հիշողությամբ, արժանապատվությամբ։ Սա խաղաղության հաստատման հետ որևէ կապ չունի, սա արժանապատվության հարց է։ Ադրբեջանական բենզինի մերժումը քաղաքացիական կեցվածք է։ Քաղաքակիրթ աշխարհը, Եվրոպան ունեն բազմաթիվ նման օրինակներ, երբ այս կամ երկրի հասարակությունները մերժում էին որևէ երկրի ապրանքները՝ բարոյական-էթիկական նորմերից դրդված։
 
Գլխավոր խնդիրը
 
Թափ առնող պահանջատեր հասարակությունը շատ բնական ճանապարհով ձևակերպելու է հիմնական խնդիրը. պետք է կանգնեցնել մեկ հոգու կառավարումը։ Մեկ հոգին չի կարող յոթը տարի երկրում ներքին լարվածություն ու թշնամանք քարոզել, մեկ հոգին չի կարող ամեն օր լարվածություն բերել։ Միայն երեկ հասցրել է 3 վտանգավոր միտք ձևակերպել, որից յուրաքանչյուրը կարող է նոր աղետ բերել երկրին։ Յոթ տարի շարունակ՝ մեր երկիրը վնասվում և ավերվում է նրա արտաբերած վտանգավոր մտքերի և արած վտանգավոր քայլերի պատճառով։
 
Հանրային դիմադրության պրոցեսն առողջ ճանապարհով խմորվում է և, ի վերջո, բերելու է պատմական ձևակերպմանը. «Караул устал»։
 
Երեկվա սոցիոլոգիան ամեն ինչ ասում է. հանեք ուժայիններին, հանեք բերովի, ցուցադրական աղմկոտներին, տակը մնում է «հոգևոր գաուլայթերների» խումբը, և ոչ մի այլ բան։ Իսկ նրանց դիմաց հասարակությունն է։ Որոշ ժամանակ հետո այս սոցիոլոգիական պատկերը Մայր Աթոռի բակից տարածվելու է ամբողջ երկրի մասշտաբով։
Մնում է՝ քաղաքական ուժերն անխոհեմ քայլերով ու սխալներով  չվտանգեն առողջ ու հաղթող պրոցեսը։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ