«Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, քպական Ռուբեն Ռուբինյանը գրառում է արել. «Էդմոն Մարուքյանը մինչև հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը թողնելը, երբ վարչապետը ամիսներով չէր ընդունում նրան, առաջարկել է դուրս գալ Լուսավոր Հայաստան կուսակցությունից, եթե խնդիրը դա է: Ասել ենք ինչ ուզում ես, արա» (գրառումը բառացի է՝ առանց խմբագրման ու սրբագրման):
«Փաստ» թերթի լրագրողը դիմել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին՝ նպատակ ունենալով ճշտել՝ որքանով է ճիշտ Ռուբինյանի գրառումը: Մարուքյանն ասաց, որ ցանկություն չունի ամեն անգամ անդրադառնալ Ռուբեն Ռուբինյանին, որովհետև նա «ինչպես նախկինում, այնպես էլ հիմա միշտ սուտ է խոսում», և հավելեց. «Ռուբեն Ռուբինյանը «Ելք» դաշինքում եղել է իմ սուրճ դնողը: Նա իմ սուրճ դնողն է եղել նաև այն ժամանակ, երբ ես զբաղեցնում էի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը: Իմ հրաժարականից ու իշխանություններին արդարացիորեն քննադատելուց հետո նա շատ ծանր է տանում այդ ամենը և իմ հասցեին հերյուրանքներ է տարածում: Սա իմ վերջին անդրադարձն է Ռուբինյանին: Հետագայում անտեսելու եմ նրա ստերը»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից