Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ընդհանուր հարահոսի մեջ մի տեսակ անուշադրության մատնվեց կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի արած «էքսցենտրիկ» հայտարարություններից մեկը:
Ինչ-որ խանութում կառավարության աշխատակազմի ինչ-որ ներկայացուցչի ասել են, թե կանխիկով ապրանքի գինն այլ է, անկանխիկ՝ այլ:
Փաշինյանը, դրա մասին պատմելով, ուղղակիորեն փրփրեց. «...Փակե՛ք այդ խանութը, այդ խանութում առևտուր պետք է չլինի՛, իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ, մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պիտի չբացվի։ Կզեկուցեք անձամբ»:
Մեկ րոպե, էլի, ստո՛պ:
Փաշինյանի պաշտոնը պետական համակարգում վարչապետ չէ՞: Իսկ վարչապետն, ի՞նչ է, այլևս խանութ բացող-փակո՞ղ է, այո՞:
Ենթադրենք նույնիսկ, որ Փաշինյանի պատմածը այդպես էլ եղել է: Ենթադրենք: Անգամ ենթադրենք, որ խանութում խախտում է կատարվել: Այդ խանութը փակելը կամ խախտում կատարած վաճառողին, խանութի տիրոջը պատասխանատվության ենթարկելը վարչապետի գործն ու գործառո՞ւյթն է: Ո՛չ, իհարկե:
Երկրում ի՞նչ է, արդեն հարկային կառույցներ, տեսչական, վերահսկողական այլ մարմիններ չկա՞ն, չեն գործո՞ւմ: Կարող էր, չէ, նույն Փաշինյանը իր կաբինետի ՊԵԿ նախագահին կամ այլ ստորաբաժանման պատասխանատուին հանձնարարել, թե այսպես ու այսպես. «Էն օրը էսինչ խանութում էսպիսի դեպք է արձանագրվել, գնացեք, ստուգեք, պարզեք, համապատասխան միջոցներ ձեռնարկեք ու զեկուցեք արդյունքների մասին»:
Բայց ոչ: Փաշինյանը միանգամից որոշում է, թե՝ «գնացե՛ք, փակեք էդ խանութը, իմ անձնական պատասխանատվությամբ»:
Ինչպես ասում են՝ իյա՜, իրո՞ք:
Առանց ստուգելու, առանց փաստերը արձանագրելու, հրապարակայնացնելու, առանց հանգամանքները պարզելու: Հենց էդպես, կամայականորեն... «Գնացեք ու փակե՛ք: Փակվելու է այդ խանութը, մինչև անձնական թույլտվություն չտամ, առևտուր չի լինելու»:
Երևի պետք է երջանկությունից ցնծալ, որ շնչելու և արտաշնչելու հարցերին չի հասել ու չի հրամայում. «Չշնչե՛ք, մինչև անձնական թույլտվություն չտամ»:
Այսինքն, ինչը Փաշինյանին դուր չի գալիս, միանգամից՝ «փակե՛լ, արգելե՛լ, կասեցնե՛լ, լիցենզիայից զրկե՛լ»: Երևի հիմա կձևավորվի ՔՊ-ի՝ «խանութ փակող» ակտիվիստների շրջիկ խումբ, որը կգնա քաղաքից քաղաք, գյուղից գյուղ և կսկսի փակել խանութները՝ մոտավորապես այսպես. «Արա, հլա շուտ փակեք էդ խանութը, Նիկոլն ա ասել: Փակե՛ք ու ծափ տվեք, արա՜...»:
Գնում է խանութ, խանութն է փակում: Գնում է ներկայացման, դերասաններին է «խմբագրում», գնում է բանակցությունների՝ բանակցությունների առարկան է զրոյացնում: Գնում է գյուղ, գյուղացիներին սովորեցնում է, թե ինչպես ոչխար պահեն կամ ինչ ցանեն... Մի չինացի էլ կար, հրամայել էր, որ բոլոր ճնճղուկներին խփեն, որ բրինձ չկտցեն: Խփեցին ու սովից ահագին կոտորվեցին:
Իսկ բոլոր մեծուփոքր գործարարները պիտի աչքի առաջ ունենան, որ ցանկացած մի օր հերթը կարող է հասնել նաև իրենց, ու առավոտյան արթնանալով Նիկոլը կորոշի՝ դուք փող աշխատելու իրավունք ունե՞ք, թե չէ...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից