Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել
Քաղաքականություն

Եկեղեցու հարցը թուրք-ադրբեջանական շահերի ստվերում

Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ծավալվող գործընթացները վաղուց դադարել են լինել զուտ ներքին հակասությունների կամ իշխանություն-եկեղեցի հարաբերությունների շրջանակում դիտարկվող երևույթ։ Մասնագետների ու քաղաքական վերլուծաբանների լայն շրջանակի համոզմամբ՝ այսօր տեղի ունեցող ճնշումները կրում են համակարգային բնույթ և տեղավորվում են ավելի լայն աշխարհաքաղաքական տրամաբանության մեջ, որտեղ ակնհայտորեն երևում են Թուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ շահերը։ Այն, ինչ սկզբնապես ներկայացվում էր որպես կառավարության և եկեղեցու միջև հռետորական բախում, վերջին ամիսներին վերածվել է շինծու քրեական գործերի, հոգևորականների նկատմամբ ճնշումների և եկեղեցու ներքին կառույցները քայքայելու փորձերի։

Այս ամենը, ըստ փորձագետների, չի հետապնդում միայն ներքաղաքական նպատակներ կամ ընդդիմադիր ձայները լռեցնելու խնդիր։ Խնդիրը շատ ավելի խորն է․ հարվածի տակ է դրվում հայ ազգային ինքնության հիմնասյուներից մեկը՝ եկեղեցին՝ որպես հոգևոր, պատմական և խորհրդանշական կենտրոն։ Պետական քաղաքականությունը այս փուլում կառուցվում է երկակի մեխանիզմով։ Մի կողմից կիրառվում է ուղիղ ճնշում՝ իրավապահ համակարգի միջոցով, մյուս կողմից՝ ներսից ապակայունացման փորձեր, երբ նախկինում հոգևոր խորհրդից հեռացված կամ եկեղեցական կարգապահությունից դուրս մնացած անձինք օգտագործվում են որպես ազդեցության գործիք։ Պաշտոնական մակարդակում իշխանությունը փորձում է պահել ձևական հեռավորություն՝ Էջմիածնում տեղի ունեցողը ներկայացնելով որպես եկեղեցու ներսում իբր բնական պառակտում։ Սակայն այդ բացատրությունը գնալով ավելի քիչ է համոզում նույնիսկ չեզոք դիտորդներին։

Հարցն օրինաչափորեն առաջանում է՝ ինչո՞ւ հենց հիմա։ Վերլուծաբանների մի մասը պատասխանը տեսնում է արտաքին քաղաքական վերջին զարգացումների մեջ։ Հայ Առաքելական Եկեղեցու թուլացումը պատմականորեն լիովին համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական օրակարգի հետ։ Եկեղեցին ոչ միայն հավատքի կառույց է, այլ նաև ազգային հիշողության, ցեղասպանության միջազգային ճանաչման, Արցախի հարցի և հայկական ինքնության պահպանման կարևոր հենարան։ Հետևաբար դրա ազդեցության նվազեցումը բացում է ճանապարհ ազգային օրակարգի վերանայման համար։ Կաթողիկոսի դեմ ծավալվող ներկայիս արշավը շատերի համար տեղավորվում է վերջին տարիներին արձանագրված նույն շղթայի մեջ․ Արցախի հարցի դուրս մղումը միջազգային և ներքին օրակարգից, «պատմական տրավմաներից» հրաժարվելու վտանգավոր թեզերի շրջանառությունը, սահմանադրական փոփոխությունների նախապատրաստումը։

Մասնագետները չեն բացառում, որ եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումները պայմանավորված են արտաքին գործընկերների հետ ձեռք բերված, սակայն չբարձրաձայնված պայմանավորվածություններով, որոնք պետք է իրականացվեն հստակ ժամանակացույցով։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալով Էջմիածնում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, դրանք նկարագրում է ոչ միայն որպես քաղաքական, այլև խորապես բարոյական փորձություն հասարակության համար։ Նրա խոսքով՝ Մայր Աթոռում տեղի ունեցածը ցույց տվեց, թե ինչպիսին է ժողովրդի իրական ուժը, երբ այն կանգնում է իր հոգևոր արժեքների պաշտպանության դիրքում։

Նա ընդգծում է, որ հոգևոր դավաճանությունը միշտ էլ ունի նույն դեմքը, իսկ հասարակության արձագանքը դարձավ դրա լավագույն բացահայտումը։ Մելիք-Շահնազարյանի համոզմամբ՝ այն օրը Մայր Աթոռում ժողովուրդը կարողացավ վերականգնել բարոյական սահմանները և ցույց տալ, որ եկեղեցու դեմ ուղղված գործողությունները չունեն հասարակական լեգիտիմություն։

Նրա գնահատմամբ՝ սա ոչ միայն դիմադրություն էր կոնկրետ գործընթացին, այլ հիշեցում, որ առանց հոգևոր միջուկի և պատմական հիշողության ազգը դառնում է առավել խոցելի արտաքին մանիպուլյացիաների ու պարտադրված օրակարգերի առաջ։ Այս ֆոնին միջազգային արձագանքները ևս ուշագրավ են։ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող գործողությունները գնալով ավելի են ընկալվում որպես ամոթալի երևույթ համաշխարհային լսարանի համար։ Վերլուծաբանները հիշեցնում են վերջերս Գերմանիայում անցկացված հանրահավաքը և Փարիզում տեղի ունեցած միջոցառումը, որտեղ բարձրաձայնվել է մտահոգություն Հայաստանում ձևավորված իրավիճակի վերաբերյալ։

Ընդգծվում է, որ խոսքը բացառիկ դեպքի մասին է, երբ պետական իշխանությունը փաստացի միջամտում է դարավոր եկեղեցու ներքին կյանքին՝ խախտելով ոչ միայն ազգային ավանդույթները, այլև միջազգային նորմերը։

Այսօր արդեն ակնհայտ է, որ եկեղեցու շուրջ ընթացող պայքարը չի սահմանափակվում կրոնական կամ ներքաղաքական դաշտով։ Այն վերածվել է քաղաքակրթական ընտրության հարցի, որտեղ վճռվում է՝ արդյոք Հայաստանը կպահպանի իր հոգևոր ու պատմական ինքնությունը, թե կմտնի արժեքների վերանայման վտանգավոր ճանապարհ, որը լիովին համընկնում է արտաքին ուժերի շահերին։