Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Քաղաքականություն

Փաշինյանը թիրախավորում է Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաներին. Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հայտարարությունը՝ Սլովակիայի ԱԽ նախագահին և խորհրդարանին

  Ստորև ներկայացնում ենք Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր, ԱԽ առաջին նախագահ պարոն Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հայտարարությունը, հասցեագրված ԱԽ նախագահին և Սլովակիայի պառլամենտին։

Հարգելի պարոն Ռիչարդ Ռաշի
Սլովակիայի Հանրապետության Ազգային Խորհրդի նախագահ

Ուշադրությանը՝
Մոնսինյոր Բեռնարդ Բոբեր
(Սլովակիայի Եպիսկոպոսների Համաժողովի նախագահ)

Հարգելի պարոն Սլովակիայի Հանրապետության Ազգային Խորհրդի նախագահ,
Որպես Սլովակիայի Հանրապետության Ազգային Խորհրդի անդամ, դիմում եմ Ձեզ մարդու իրավունքների և, մասնավորապես, կրոնական ազատության հարգանքի հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանի Հանրապետությունը բազմիցս արտահայտել է իր հետաքրքրությունը Եվրոպական Միությանը և նաև Եվրոպայի Խորհրդին անդամակցելու հարցում: Այդպիսով, այն պարտավորվել է պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (հրամանագիր 209/1992 ժողովածու): Սակայն գործնական քաղաքականության մեջ Հայաստանի ներկայիս կառավարությունը չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պարտավորությունները, ինչպես նաև 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի պարտավորությունները։

Չորս ամսից ավելի է, ինչ Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներ` Բագրատ Գալստանյանը, Միքայել Աջապահյանը, Արշակ Խաչատրյանը և եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը նախնական կալանքի տակ են գտնվում Հայաստանում։ Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է իր երկրում քաղաքական խնդիրների մեջ և թիրախավորում է Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաներին։ Դեկտեմբերի 17-ին համազգեստով և քաղաքացիական հագուստով հազարավոր անվտանգության աշխատակիցներ ներխուժեցին Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Էջմիածնի կենտրոնական եկեղեցի, երբ Եկեղեցու Գերագույն Առաջնորդ Գարեգին II-ը այնտեղ պատարագ էր մատուցում։ Հազարավոր հավատացյալներ անմիջապես հավաքվեցին եկեղեցում և նրա շուրջը՝ պաշտպանելու իրենց եկեղեցու առաջնորդին։

Վերջերս Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի և նրա մյուս բարձրաստիճան պաշտոնյաների դեմ նմանատիպ սադրանքները հազվադեպ չեն եղել Հայաստանում։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը երաշխավորում է ազատության և անվտանգության իրավունքը, 9-րդ հոդվածը՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը, 10-րդ հոդվածը՝ խոսքի ազատության իրավունքը: Նմանատիպ իրավունքներ երաշխավորված են նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով։
Մի կողմից, Հայաստանի կառավարությունը հետաքրքրություն է հայտնում Եվրոպական Միությանը միանալու հարցում, բայց մյուս կողմից, այն չի կատարում նման անդամակցության հետ կապված պարտավորությունները։
Հարգելի պարոն նախագահ, առաջարկում եմ, որ Դուք ՀՀ խորհրդարանի նախագահի ուշադրությունը հրավիրեք վերոնշյալ պարտավորությունների վրա և միևնույն ժամանակ խնդրեք նրան բացատրել Հայ Առաքելական եկեղեցու երեք արքեպիսկոպոսների ձերբակալության և այս տարվա դեկտեմբերի 17-ին Գարեգին II կաթողիկոսի պատարագին հայկական անվտանգության ուժերի ներկայության պատճառները։

Հարգանքներով

Ֆրանտիշեկ Միկլոշկո, Ազգային խորհրդի անդամ