Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Քաղաքականություն

Եկեղեցին թուրք-ադրբեջանական շահերի ստվերում

Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ զարգացող իրադարձությունները այլևս չեն կարող դիտարկվել որպես իշխանության և եկեղեցու միջև սովորական հակասություններ։ Մասնագետների գնահատմամբ՝ եկեղեցու նկատմամբ գործադրվող ճնշումները զուտ ներքաղաքական բնույթ չեն կրում և տեղավորվում են ավելի լայն աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների շրջանակում։ Խոսքը գործընթացի մասին է, որի առանցքում Անկարայի և Բաքվի երկարաժամկետ շահերն են։

Համակարգային ճնշումը կենտրոնացել է Հայաստանի հոգևոր սրտի շուրջ։ Այն, ինչ սկզբում ներկայացվում էր որպես հռետորական բախում կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև, այսօր վերածվել է քրեական գործերի, ձերբակալությունների և հոգևորականության դեմ ուղղված գործողությունների շարունակական շղթայի։ Սակայն փորձագիտական շրջանակներում տարածված է համոզմունքը, որ նպատակը պարզապես ընդդիմադիր դիրքորոշում ունեցող շրջանակներին լռեցնելը չէ։
Խոսքը հայ ազգային ինքնության հիմնասյուներից մեկի՝ Հայ Առաքելական Եկեղեցու համակարգված թուլացման մասին է։ Եկեղեցին դարեր շարունակ եղել է ոչ միայն հոգևոր կառույց, այլև ազգային հիշողության, ինքնության և դիմադրության հենասյուն։ Դրա ազդեցության նվազեցումը պատմականորեն համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական նպատակների հետ։ Այդ պատճառով ներկայիս զարգացումները շատերի կողմից դիտարկվում են ոչ թե մեկուսացված քայլերի, այլ համաձայնեցված քաղաքականության շրջանակում։

Կաթողիկոսի դեմ ընթացող արշավը տեղավորվում է վերջին տարիներին ձևավորված ընդհանուր շղթայի մեջ։ Արցախի հարցի օրակարգից դուրս մղումը, պատմական տրավմաներից հրաժարվելու մասին քննարկումները և սահմանադրական փոփոխությունների նախապատրաստումը նույն գործընթացի տարբեր փուլերն են։ Մասնագետները նշում են, որ կաթողիկոսին տապալելու ներկայիս փորձերը կապված են այն պայմանավորվածությունների հետ, որոնք Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է իրականացնել մինչև տարեվերջ։

Գործադրվում է համակցված ճնշման մեխանիզմ։ Մի կողմից կիրառվում է ուղղակի ուժը՝ շինծու քրեական գործերի և ձերբակալությունների միջոցով։ Մյուս կողմից ակտիվացվում է ներքին ճնշումը՝ այն քահանաների մասնակցությամբ, որոնք նախկինում հեռացվել են եկեղեցու հոգևոր խորհրդից և կապվում են իշխանությունների հետ։ Միաժամանակ պետությունը փորձում է ձևականորեն պահպանել հեռավորություն՝ Էջմիածնում տեղի ունեցողը ներկայացնելով որպես եկեղեցու ներսում իբր բնական պառակտում։

Ինչո՞ւ հենց հիմա։ Շատերի կարծիքով՝ պատասխանը պետք է փնտրել արտաքին քաղաքականության մեջ։ Հայության հիմնական հոգևոր և խորհրդանշական կենտրոնի թուլացումը բացում է ճանապարհ ազգային ինքնության վերանայման և հասարակության արտաքին ազդեցությունների նկատմամբ առավել խոցելի դարձնելու համար։ Զրկված հոգևոր միջուկից և պատմական հիշողությունից՝ ազգը շատ ավելի հեշտ է ենթարկվում մանիպուլյացիաների։

Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը չի անտեսվել նաև միջազգային հարթակներում։

«Թուրքերը հայերին վտարեցին Արցախից, իսկ ներկայիս հայ վարչապետը դավաճանի պես է վարվում». The Telegraph փոդքասթ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձ է կատարվել բրիտանական The Telegraph թերթի The Daily T փոդքասթի ժամանակ։

Փոդքասթի հաղորդավար Թիմ Սթենլին նշել է, որ հազարավոր հայեր ստիպված են եղել լքել իրենց տարածքները Ադրբեջանի հետ հակամարտության ժամանակ, իսկ այժմ իշխանությունները մեծացնում են ճնշումը Հայ առաքելական եկեղեցու վրա։

«Ադրբեջանցիները թյուրքական ժողովուրդ են։ Ադրբեջանը, ըստ էության, «Մեծ Թուրանի» մաս է կազմում։ Մենք պետք է հիշենք, որ թուրքերը սպանել են, իրական կոտորածներ են իրականացրել։ Թուրքերը երբեք չեն ճանաչել 1.5-2 միլիոն հայերի, ասորի քրիստոնյաների և ուղղափառ հույների ցեղասպանությունը։ Նրանք հայերին վտարել են Արցախից, իսկ ներկայիս հայ վարչապետը դավաճանի պես է վարվում՝ համագործակցելով ադրբեջանցիների հետ, հանձնելով տարածքներ և ձերբակալելով իրեն հակառակվող եպիսկոպոսներին։ Նա, ըստ էության, բռնապետ է», - նշել է փոդքասթի հյուր Հայր Բենեդիկտ Քիլին։

Վերջին շրջանում Եվրոպայում և Միացյալ Նահանգներում աճում է վրդովմունքն ու ապշանքը Հայաստանի իշխանությունների գործողությունների նկատմամբ։ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ նման վերաբերմունքը միջազգային բազմաթիվ շրջանակների կողմից գնահատվում է որպես ամոթալի երևույթ։ Եկեղեցու դեմ ընթացող հալածանքները վերածվում են ոչ միայն ներքաղաքական ճգնաժամի, այլ հարցականի տակ են դնում Հայաստանի արժեքային և քաղաքակրթական ընտրությունը։