Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Քաղաքականություն

Սեփական մշակութային ժառանգության և արտաքին մշակութային հոսքերի հակադրությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը հազարամյակների պատմություն ունեցող երկիր է, որի ինքնության հիմքում ընկած են բացառիկ մշակութային ժառանգությունն ու արժեքները։ Սակայն ժամանակակից աշխարհում, երբ գլոբալիզացիան, տեխնոլոգիական առաջընթացը և տեղեկատվական հեղափոխությունը լուրջ ազդեցություն են ունենում ազգային ինքնությունների ձևավորման և պահպանման վրա, առավել քան երբևէ հրատապ է դառնում մշակութային քաղաքականության և դրա հետ կապված առանձին հայեցակարգի ձևավորումը։

Մշակութային հայեցակարգի առկայությունն ու դրան համապատասխան քայլերի ձեռնարկումը ոչ միայն կարող է պայմաններ ստեղծել մեր մշակութային ժառանգության պահպանության ու գալիք սերունդներին փոխանցման համար, այլև ապահովել ամուր գաղափարական հիմք՝ ինքնության ամրապնդման, ազգային արժեքների զարգացման և արդի մարտահրավերներին դիմակայելու համար։

Առաջին հերթին անհրաժեշտ է ընկալել, որ մշակութային ժառանգությունը պարզապես անցյալի արտացոլում չէ, այլ կենդանի, շարունակաբար զարգացող համակարգ, որի մեջ ներառված են ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական արժեքները՝ ճարտարապետություն, գեղանկարչություն, գրականություն, լեզու, ժողովրդական տոնակատարություններ, սովորույթներ և հավատալիքներ։ Այս ժառանգությունը դարեր շարունակ ձևավորել է հայ ժողովրդի ինքնագիտակցությունը, աշխարհընկալումը և սոցիալական կապերը։ Սակայն այսօր, երբ արտաքին ազդեցությունները, արտաքին մշակութային հոսքերը և շուկայական հարաբերությունները հաճախ գերակշռում են տեղական մշակութային դաշտում, մեծանում է վտանգը՝ կորցնելու այն եզակիությունն ու ինքնատիպությունը, որ դարեր շարունակ պահպանվել է հայ մշակույթի մեջ։

Հասկանալի է, որ գործող իշխանությունների կողմից տարվող ապազգային քաղաքականության շրջանում մեր արժեհամակարգի պահպանումը նրանց համար առաջնային չէ, սակայն խնդիրն ուղղակի համազգային նշանակություն ունի՝ նաև հաշվի առնելով հենց այդ հանգամանքը։ Առանց մշակութային հայեցակարգի, որը կհիմնվի ազգային արժեքների ու ժառանգության վրա և միաժամանակ կպատասխանի ժամանակակից աշխարհի պահանջներին, մշակութային ոլորտը դառնում է անկառավարելի, մասնատված և ենթակա արտաքին ազդեցությունների։ Մշակութային քաղաքականության բացակայության պայմաններում մշակութային կյանքի ակտիվությունն ընդամենը սկսվում և ավարտվում է հատվածային նախաձեռնությունների և անհատական նախագծերի վրա, երբ չկան հստակ առաջնահերթություններ, ռազմավարական ուղղություններ և համակարգված մոտեցումներ, որոնք կապահովեին մշակութային ժառանգության պահպանումը, արդիականացումը և հանրայնացումը։

Արդյունքում բազմաթիվ արժեքավոր հուշարձաններ, արվեստի գործեր, լեզվական և բանահյուսական ավանդույթներ հայտնվում են մոռացության կամ անտեսման եզրին, իսկ նոր սերունդները հաճախ չեն ճանաչում ու չեն ընկալում սեփական մշակութային արմատները։ Դա հանգեցնում է մշակութային ինքնության թուլացման, ազգային ինքնագիտակցության դեգրադացման և հասարակության արժեքային համակարգի ճգնաժամի։ Ներկա պայմաններում, երբ երիտասարդ սերունդը հաճախ գտնվում է արտաքին մշակութային ազդեցությունների՝ հատկապես զանգվածային ու սպառողական մշակութային հոսքերի ներգործության տակ, կենսական կարևորություն ունի հատուկ մշակութային քաղաքականության միջոցով երիտասարդներին հասու դարձնել հայկական մշակութային գանձերը։ Ու այս տեսանկյունից կարելի է կիրառել նաև կրեատիվ լուծումներ։ Ժամանակակից մշակույթը պետք է ունենա ոչ միայն պահպանողական, այլև զարգացող ու փոփոխվող բաղադրիչ, որպեսզի կարողանա արձագանքել ժամանակի մարտահրավերներին, ներգրավել երիտասարդներին, ստեղծել նոր մշակութային բովանդակություն և ձևավորել մրցունակ մշակութային միջավայր։

Սակայն խնդիրն այն է, որ մշակութային ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցները հաճախ չեն ծառայում երկարաժամկետ նպատակների, չեն նպաստում համայնքային ու տարածաշրջանային մշակութային կյանքի աշխուժացմանը, նորարարական նախագծերի իրականացմանը կամ մշակութային կրթության զարգացմանը։

Հայաստանը, լինելով փոքր պետություն և հաճախ արտաքին սպառնալիքների ենթարկվող երկիր, չի կարող իրեն թույլ տալ մշակութային ոլորտում անորոշություն և պետական քաղաքականության բացակայություն։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ մշակութային ժառանգությունն ու ինքնությունը դարձել են նաև փափուկ ուժի գործիք՝ դիվանագիտության, միջազգային հարաբերությունների և պետական իմիջի ձևավորման մեջ։ Առանց մշակութային նպատակաուղղված քաղաքականության Հայաստանը կարող է կորցնել իր ազդեցությունը միջազգային հարթակներում ու չի կարողանա պատշաճ կերպով ներկայացնել իր արժեքներն ու ժառանգությունը, պաշտպանել դրանք միջազգային մակարդակում, ինչպես նաև նպաստել մշակութային տուրիզմի զարգացմանը, ազգային բրենդի ձևավորմանը և արտահանվող մշակութային արտադրանքի մրցունակության բարձրացմանը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում